Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպես

Օգոստոս 03,2005 00:00

Ինչպես հետաձգել քննությունը Դիմորդների գիտելիքների մակարդակը փոքր-ինչ ընկել է Օգոստոսի 1-ի դրությամբ ընդունելության քննություններին ներկա դիմորդների թիվն ավելին է եղել, քան անցյալ տարի նույն օրը: Բացականերն անցյալ տարի կազմում էին 10.1, այս տարի՝ 9.5 տոկոս: Այս մասին երեկ հայտնեց Հանրապետական ընդունող հանձնաժողովի հաշվիչ կենտրոնի նախագահ Ռուբեն Թոփչյանը: Քննությունների նոր օր է նշանակվել անցյալ տարի՝ 5.7 տոկոսի համար, այս տարի՝ 4: Պրն Թոփչյանի ներկայացրած գրաֆիկների համաձայն, որպես կանոն, քննությունը հետաձգելու խնդրանքով հանդես են գալիս անձինք, ովքեր հետո ստանում են առավելագույնը՝ 15-16 միավոր. «Դրանք այն դիմորդներն են, որոնք լավ չեն պատրաստվել եւ նրանց համար մեկ օր ավելացնելն էլ նշանակություն ունի»: Հաշվիչ կենտրոնի նախագահը չի բացառում, որ մաթեմատիկայից քննություն հանձնողները շատ հաճախ գնում են քննությունը հետաձգելու քայլին, որպեսզի քննական տարբերակների հնարավորինս մեծ բեռնաթափում լինի, որ տեսնեն, թե «տակը ինչ է մնում»: Մաթեմատիկայի քննության օրը փոխած դիմորդներից 1 հոգի է միայն ստացել 18, իսկ հիմնական մասը՝ 12-13, ֆիզիկայի դեպքում ստացել են 8-11 միավոր: Հայժող. պատմությունից՝ առավելագույնը 16: Ըստ հաշվիչ կենտրոնի տվյալների, մինչ օրս արձանագրվել է քննությունների հետաձգման 625 դեպք, հիմնականում ֆիզիկա, մաթեմատիկա, հայժող. պատմություն առարկաներից: Ի դեպ, քննությունը հետաձգելու համար կիրառվում է բավականին նոր «տեխնոլոգիա». դիմորդը հայտարարում է, որ կորցրել է քննաթերթիկը: Նախկինում «հնարամիտ» դիմորդները հայտնի ճանապարհներով «բժշկի թղթեր» էին ձեռք բերում: Այժմ նման թղթերի ձեռքբերումը դժվարացել է՝ կապված բուժհիմնարկներում նույն հարցի կապակցությամբ իրականացվող ստուգումների հետ: Հանրապետական ընդունող հանձնաժողովն էլ չի կարող ստուգել՝ արդյոք դիմորդը իսկապես կորցրե՞լ է քննաթերթիկը, թե՞ խաբում է: Եվ ստիպված քննության նոր օր է նշանակում: «Երեխան կարող է երեք անգամ ասել, որ քննաթերթիկը կորցրել է: Ի՞նչ ես անելու, հանձնաժողովը ոչինչ չի կարող անել, որովհետեւ օրենքն այստեղ բաց է, ինչ պատճառաբանություն էլ որ բերի՝ հանձնաժողովը պարտավոր է ընդունել»: Թեեւ պաշտոնապես հաշվիչ կենտրոնը առաջին հայտով նշված մասնագիտությունների բեռնաթափման շարժը ցույց չի տալիս, մի փոքր «պրոգնոզ» պրն Թոփչյանի ներկայացրած գրաֆիկների օգնությամբ: Ըստ այդմ՝ տեխնիկական մասնագիտությունների դեպքում այս տարի կգրանցվի մի փոքր ավելի ցածր մրցույթ, ըստ որոշ հաշվարկների՝ մոտ 1 միավորով: Նույնը կգրանցվի նաեւ հայժող. պատմություն ընդգրկող մասնագիտությունների պարագայում: Գրաֆիկական պատկերից հստակ երեւում էր, որ հայժող. պատմության եւ մաթեմատիկայի պարագայում այս տարի միջին գնահատականների թիվը մոտ 1-2 միավորով ցածր է անցյալ տարվանից՝ որքան էլ այս կամ այն առիթով պատասխանատուները տվյալներ ներկայացնելիս փորձում են համամասնություն պահպանել: Ի դեպ, մի հետաքրքիր փաստ եւս. նույն գրաֆիկներով, մաթեմատիկայի համեմատ անգլերեն գրավորի ցուցանիշները խիստ բարձր էին: Ռ. Թոփչյանը սա բացատրում է նրանով, որ անգլերեն թեստերը դիմորդներն արդեն անգիր են արել: Հաջորդ տարի դիմորդներն այդ թեստերը վերջնականապես անգիր կանեն. քննական նոր թեստերի եւ քննության նոր ձեւի կիրառումը կսկսվի 2007-ից: ՀԱՍՄԻԿ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել