Լրահոս
Օրվա լրահոսը

ՍԱԴՈՅԱՆԸ

Օգոստոս 03,2005 00:00

ՍԱԴՈՅԱՆԸ ՆՇԱՆԱԿԵՑ ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱԺԴ նախագահ Արշակ Սադոյանը երեկ մամուլի ասուլիս էր հրավիրել, որպեսզի հայտնի, որ ինքն այլեւս միայն վերջնագրերով է խոսելու, քանի դեռ չեն ընդունվել իր կուսակցության կողմից առաջադրված 11 պահանջները: Նշենք մի քանիսը. «1. ՀՀ քաղաքացիների՝ սեփական նախաձեռնությամբ (ստորագրություններ հավաքելու միջոցով) պետական նշանակության կարեւորագույն հարցերը հանրաքվեի միջոցով լուծելու իրավունքը: 2. ՀՀ նախագահին պաշտոնանկ անելու հիմքերի ընդունումը՝ Սահմանադրությունը եւ օրենքները միտումնավոր խախտելու համար (պետք է սահմանափակվի նախագահի ինքնիրավչությունը, անձեռնմխելիություն ունեցող անձին չի կարելի թույլ տալ ոչ ծանր հանցագործությունների համար անպատիժ մնալ մինչեւ իր լիազորությունների ժամկետի ավարտը): 3. ՀՀ նախագահի՝ պետական եւ զինվորական բարձրագույն պաշտոններում միանձնյա նշանակումներ եւ ազատումներ կատարելու իրավունքի վերացումը (անձնիշխանության սահմանափակում): 5. Պետության ներքին եւ արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունների եւ հայեցակարգերի, ինչպես նաեւ կառավարության կառուցվածքի, գործունեության սկզբունքների եւ կարգի սահմանումը բացառապես օրենքով (եւ ոչ թե նախագահի հրամանով): 6. Անկախ սահմանադրական փոփոխություններից, նույն անձի՝ ՀՀ նախագահի պաշտոնում երկու անգամից ավելի ընտրվելու արգելումը: 7. Քվեարկության մասնակիցների ձայների կեսից ավելին ստացած թեկնածուի՝ ՀՀ նախագահ ընտրված համարվելը (անթույլատրելի է «բոլորի դեմ ձայները հաշվի չառնելը): 10. ՀՌԱՀ կազմավորման նոր կարգի անհապաղ ուժի մեջ մտնելը: 11. Սահմանադրական փոփոխությունների ընդունումից հետո 2006-ի ապրիլի երրորդ կիրակի օրը ՀՀ նախագահի եւ 2006-ի սեպտեմբերի վերջին կիրակի օրը՝ ՀՀ ԱԺ արտահերթ ընտրություններ»: Մ. Ե.Հ. Գ. Արշակ Սադոյանը երեկ հայտարարեց, որ օգոստոսի 26-ին ժողովրդին հրավիրելու է հանրահավաքի, որի ժամանակ ինքը ներկայացնելու է սահմանադրական փոփոխությունների իր պահանջները։ Սադոյանը վստահ է, որ այս անգամ ժողովուրդը տուն չի գնա եւ իշխանությունները վերջիվերջո կհեռանան։ Ըստ նրա՝ դա կլինի ամենաուշը նոյեմբերին։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել