Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հայաստանում ամեն բան աղվոր է

Օգոստոս 03,2005 00:00

Ասում
են «Բազե» փառատոնի սփյուռքահայ մասնակիցները Իրաքի
ջոկատը «Բազեին» մասնակցում է 18 հոգանոց խմբով՝ 4 աղջիկ եւ 14 տղա: Նրանք բոլորն
ընդգրկվել են մարզական խմբերում: Անաստաս Բաղդասարյանը եւ Տիգրան Բալյանը 1-ին անգամ
էին Հայաստանում. «Հենց այնպես, ինչպես տեսանք, պատկերացնում էինք Երեւանը: Շատ ուրախ
ենք, որ այս փառատոնը հնարավորություն տվեց տարբեր երկրների հայ երիտասարդներին իրար
հետ շփվելու, իրար ճանաչելու»: Տղաների տրամադրվածությունը մարտական էր, եւ նրանք
աչքի էին ընկնում հատկապես սպորտային մրցումներում, թեեւ ներկայացել են բոլոր մրցակարգերում:
Դամասկոսից (Սիրիա)
ժամանած Արամ Կոշկարյանը 1-ին անգամ էր Հայրենիքում: Նա շատ էր հավանել «Երեւանի
կանաչությունը, շենքերը, փողոցները, ամեն-ամեն բաները»: Արամն իրեն Հայաստանում հրաշալի
է զգում, քանի որ «այնտեղ ամենն արաբ են, իսկ այստեղ ամենուր հայեր են եւ մայրենիով
կխոսին»: Իրանի ջոկատից Ալինա Մանուչարյանը 3-րդ անգամ է ՀՀ-ում. «Շատ լավ
է, որ այս փառատոնն առիթ է դառնում շատ հայ երիտասարդների համար գոնե մեկ անգամ գալ
եւ տեսնել Հայրենիքը, ճանաչել մեր երկիրը եւ ժողովրդին»: Նարեկ
Քեշիշյանը եկել էր Ֆրանսիայից: Նա 1-ին անգամ էր Հայաստանում, չափից ավելի գոհ է
եւ ուրախ, որ եկել է Հայրենիք: «Ուրիշ տարիներ էլ կգամ ու հաճույքով կմասնակցեմ այս
փառատոնին, եւ օրերը, որ դեռ պիտի գան, շատ լավ կանցնեն: Ընկերներիս էլ պիտի համոզեմ՝
գան: Կուզեմ այս ժամանակը երկար ձգվի եւ կարողանամ վայելեմ Հայրենիքս»,- ասաց նկարչության
մրցույթին մասնակցած եւ եռագույնով բնությունը նկարած Նարեկը: Վրաստանից ժամանած
Էրիկ Դավիդյանը, որ մասնակցում է երգիծանքի մրցույթին, Հայաստանում էր երկրորդ անգամ:
Խոստացավ, որ «Բազե» փառատոնի մասին իր տպավորությունները կկիսի փառատոնի ավարտից
հետո, սակայն նկատեց, որ միջոցառումներն անց են կացվում քաղաքի տարբեր ծայրերում
եւ իրենք ամեն օր վազքի մեջ են: Էրիկը համեմատեց Վրաստանի եւ Հայաստանի երիտասարդներին.
«Վրաստանում երիտասարդները մտածում են, հետո՝ խոսում, իսկ այստեղ հակառակն է՝ ասածները
չեն անում եւ խոսքերը չեն համընկնում ասածներին: Վրաստանի երիտասարդները շատ ավելի
ազատ են ու անկաշկանդ: Բայց ես միեւնույն է` ինձ շատ լավ ու հանգիստ եմ զգում Հայաստանում,
քանի որ սա իմ հայրենիքն է, եւ ուզում եմ, որ այստեղ էլ մարդիկ լինեն ավելի ազատ,
անկաշկանդ ու անկեղծ»: ԱՐԵՎ ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել