Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ՄԵՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԸ ՆՄԱՆ ԵՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ»

Օգոստոս 03,2005 00:00

Ասում
է «Հանրապետություն» կուսակցության անդամ Սուրեն Սուրենյանցը «Հանրապետություն»
կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Սուրենյանցը որոշ ընդդիմադիր գործիչների նկատի
ունենալով՝ ասաց. «Եթե մեր գործընկեր կուսակցությունները հրապարակավ կարծիք են արտահայտում,
որ իրենք չեն հավատում ժողովրդավարական հեղափոխությանը կամ դեմ են դրան, պարտավոր
են հասարակությանը առնվազն ներկայացնել իշխանափոխության այլընտրանքային մոտեցումներ:
Ցավոք սրտի, մենք նման առաջարկություններ չենք տեսել, իսկ այս պարագայում նրանց մոտեցումները
ժողովրդավարական հեղափոխության մեր ծրագրին՝ շատ նմանվում են իշխանությունների գնահատականներին»:
«Հանրապետություն» կուսակցությունն արդեն հայտարարել է, որ ստեղծել է քաղաքացիների
բողոք-դիմումների ընդունման գրասենյակներ, որոնք զբաղվելու են օրինականության եւ
օրենքի խախտումների դեպքերի մասին տեղեկատվություն հավաքելով, այս նպատակի համար
օգտագործվելու են նաեւ մամուլի հրապարակումները: Մեզ հետաքրքրեց, թե հատկապես ի՞նչ
կարգի հարցերով են քաղաքացիները դիմում կուսակցության գրասենյակ, եւ այդ փաստերի
հավաքագրումն ի՞նչ նպատակ է հետապնդում: Սուրեն Սուրենյանցի փոխանցմամբ, կուսակցության
իրավաբանների խումբը միշտ էլ գործել է, ուղղակի դրան տրված չի եղել կազմակերպչական
տեսք. «Օրվա ընթացքում տասնյակ քաղաքացիներ մեզ դիմում են տարբեր հարցերով, եւ հիմա
կարիք կա դրանք համակարգել եւ տեսակավորել: Այն խնդիրները, որոնք հնարավոր է լուծել
այսօր, մեր միջամտությունների հետեւանքով, կփորձենք լուծել այսօր, մնացած խնդիրների
խումբը նոր իշխանությունների համար կդառնա տեղեկատվական բազա, որը հնարավորություն
կտա բացահայտել եւ ջրի երես հանել այս իշխանությունների օրոք կատարված հանցագործությունները
եւ լուծել դրանք: Հաջորդը՝ մամուլում եղած հրապարակումներն են: Օրական մոտ մեկ տասնյակ
հրապարակումներ են լինում կոռուպցիոն թեմաներով, որոնք նույնպես համակարգելու խնդիր
ունեն, եւ դա նոր եկող իշխանության համար գործողությունների դաշտ կբացի»: Այս բացատրությունները
լսելու ընթացքում այնպիսի տպավորություն ես ստանում, որ իշխանափոխությունն արդեն
կատարված փաստ է, մնում է պատժել «նախկիններին». մեր այս դիտարկմանն ի պատասխան,
պարոն Սուրենյանցն ասաց. «Իշխանափոխությունը եղած չէ, բայց տեսանելի է, եւ, վերջին
հաշվով, այս քայլերով մենք նաեւ հասկացնել ենք տալիս մեր հասարակությանը, որ իշխանափոխությունը
մոտ է, եւ մեր խնդիրն անձերը փոխելը չէ, որ անձերը կարող են փոխվել, բայց այս երեւույթները
մնան, դրա համար սա, ըստ էության, համագործակցության մեխանիզմ է, որը մենք առաջարկում
ենք մեր քաղաքացիներին, որ իրենք մասնակիցը դառնան ոչ միայն իշխանափոխության գործընթացին,
այլեւ այսօրվանից պոտենցիալ իշխանության առջեւ դնեն լուծման կարոտ խնդիրները»: Հավանաբար,
«պոտենցիալ» իշխանություն ասելով պարոն Սուրենյանցը նկատի ունի «Հանրապետությանը»:
Մեր այս հարցին ի պատասխան՝ հնչեց. «Բնականաբար, ամեն կուսակցություն ձգտում է ինքը
ստանձնել իշխանության պատասխանատվությունը, նույնիսկ, եթե մեր հասարակությունը կորոշի,
որ իշխանափոխությունից հետո երկիրը պետք է ղեկավարի այլ քաղաքական ուժ, մենք մեր
հավաքած տվյալների բազան կներկայացնենք պատասխանատու մարդկանց»: «Հանրապետություն»
կուսակցության ակտիվի հավաքում ըստ էության կոչ արվեց ընդդիմադիր դաշտի ուժերին՝
համախմբվել եւ հեղափոխություն անել, հետաքրքիր է՝ եղե՞լ են արձագանքներ գործընկերների
կողմից, ո՞ր քաղաքական ուժերն են ընդունել հրավերը: Պարզվեց, առայժմ կոնկրետ ոչ մի
արձագանք չի եղել. «Ունենք անուղղակի արձագանքներ, մամուլի հարցազրույցներից, տարբեր
վերապահումներ կային դրանցում, որը կամ տեղեկատվության բացակայության հետեւանք է,
կամ մեր գործընկերների կողմից այլ մարտավարության ընտրության, համենայնդեպս, քաղաքական
համաձայնությունները կարեւորելով հանդերձ՝ մենք ավելի կարեւորում ենք հասարակական
համաձայնությունը, ի վերջո, որեւէ մեկը չի բացառում փոփոխությունների անհրաժեշտությունը,
այլ խնդիր է, որ, կարծես թե, այնպիսի տպավորություն է, թե դեմոկրատական հեղափոխություն
արտահայտությունից մարդիկ վախենում են, զգուշանում են»: ՄԱՐԳԱՐԻՏ
ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել