Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«ԱՌԱՎՈՏԸ» 11 ՏԱՐԵԿԱՆ Է

Օգոստոս 02,2005 00:00

Ու քանի որ «Աշխատանքը մեզ համար միշտ տոն է», մենք մեր ծննդյան տարելիցն անցկացրեցինք խիստ աշխատանքային մթնոլորտում: Սակայն դա չի նշանակում, որ մենք չենք նշելու «Առավոտի» ծնունդը: Ուղղակի, ի տարբերությունն ախորդ տարվա, երբ մեր թերթի 10-ամյակը տոնում էինք գրեթե 200 հրավիրյալների հետ, այս տարի դա կանենք «մենք-մերոնցով», բոլորի աչքից հեռու: Իսկ առայժմ մենք աշխատում ենք:
Արմինե Ուդումյանը, որ «Առավոտի» տնտեսական էջի պատասխանատուն է, ինչպես միշտ շատ լուրջ
է՝ Հայաստանի տնտեսությունը կատակներ չի սիրում, այլապես երկնիշ թռիչքաձեւ աճը կանգ կառնի:

 

Շոգ հուլիսը ծանր ամիս էր Աննա Իսրայելյանի համար: Մարզային գործուղումները՝ Լոռի եւ Սյունիք, բեղմնավոր էին, բայց՝ հոգնեցուցիչ: Ո՞րն է լինելու հաջորդ մարզը՝ կորոշվի
հետո, բայց առայժմ Աննան Երեւանում է, եւ հանգիստ շունչ քաշած քաղաքական գործիչները կրկին ստիպված են արտաշնչել:

Հենց սկսվում են բուհերի ընդունելության քննությունները, կրթական էջի պատասխանատու Հասմիկ Բուդաղյանի տրամադրությունն ա՛յ այսպես բարձրանում է: Չնայած աշխատանքի ծանրաբեռնվածությանը,
Հասմիկը լավ լիցքեր է ստանում՝ լսելով բանավոր քննություն հանձնողների պատասխանները:
«Լա՜վ էլի, Ծյոմ, կատակներդ թող, սրբագրածս նյութերը մաքրիր, քեզ սուրճ կտամ»,- հորդորում է մուտքագրող Արտյոմ Ղազարյանին սրբագրիչ Մելանյա Նահապետյանը:

 

 

«Առավոտում» մի սենյակ կա, որտեղ օրվա ընթացքում լինում է առնվազն տասնյակ հյուր՝ հիմնականում ոտնահարված իրավունքներով կամ սոցիալական խնդիրներ ունեցող մարդիկ, որոնց համբերատար
լսում եւ նրանց խնդիրներին անդրադառնում են մեր երկու Ռուզիկները: Սոցիալական էջի պատասխանատու Ռուզան Արշակյանը լսում է հերթական այցելուին:

Քիչ են, քիչ են «Առավոտում» տղաները: Սակայն այս պարագայում կարեւորը քանակը չէ, այլ՝ որակը: Ուրիշ ո՞ր լրատվամիջոցում կտեսնեք քայլող դասական: Նախկին բանաստեղծ, ներկայումս արձակագիր եւ նույնիսկ վիպասան Արմեն Շեկոյանը «Առավոտում» տպագրվող իր վեպը «մաքուր ձեռագրով արտագրելու» ընդմիջումներին տղամարդկային թեմաներով՝ քաղաքականության եւ
սեքսի մասին զրուցում է միջազգային հարաբերությունների լուրջ մասնագետ Տիգրան Ավետիսյանի հետ:

Սրբագրիչներ
Մարջիկ Մելքոնյանն ու Կարինե Խաչատրյանը վերջին անգամ կարդում են նյութերը՝ համոզվելու համար, որ ասենք՝ «հանճարը» «անճար» չի դարձել: Կամ ավելի վատ՝ «բանջար»:
«Առավոտի» գլխավոր խմբագրի տեղակալ Վոլոդյա Պետրոսյանը վերջին ցուցումներն է տալիս էջադրող Զառա Ավագյանին:   

Մինչ մեր սիրելի Անժիկը մուտքագրում է Շեկոյանի վեպի հերթական կտորը, մեր սիրելի Մարիշը նրան բացատրում է, թե որքան կարեւոր են թերթի համար գովազդները, եւ համոզում վեպը թողնել ու գովազդները մուտքագրել:   Նաիրա Մամիկոնյանն արդեն վերադարձել է արձակուրդից, եւ վաղվանից կրկին «Առավոտում» կհայտնվեն
նրա սուր հոդվածները:


«Առավոտում» լրագրության ռահվիրաների կողքին աշխատում են նաեւ այս գեղեցիկ
աղջիկները. մեր թերթի «ջահելները» ոչ միայն սիրուն են, այլեւ՝ աշխատասեր:
Իրավական էջի պատասխանատու Ռուզան Մինասյանն արդեն ընդունել է ոտնահարված իրավունքներով մի քանի քաղաքացու, եղել է մի քանի դատավարության, գրել է մի քանի հոդված եւ հիմա էջադրող
Արմինե Գեւորգյանի հետ էջ է կապում:
Իսկ մինչ թերթի ողջ անձնակազմն այսպես քափուքրտինք մտած աշխատում էր, բոլոր լրագրողներից «նյութերի վրա քրտնել» պահանջող գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը վայելում էր Վիեննայի գեղեցկությունը:
ՄԵԼԱՆՅԱ ԲԱՐՍԵՂՅԱՆ Հ. Գ.- Ցավոք, այս լուսանկարչական ռեպորտաժը թերի է: Թերթի ծավալներն ինձ թույլ չտվեցին ներկայացնել, թե ինչպես են հանգստանում արձակուրդում գտնվող Նելլի Գրիգորյանն եւ Գոհար Հակոբյանը, ինչպես են աշխատում մեր մնացած թղթակիցներն ու տեխնիկական անձնակազմը: Քաղաքական  գործիչների հետ շփումներից հոգնած Մարգարիտ Եսայանը, որպես իսկական օջախի կին, արդեն գնացել էր տուն՝ չհասցնելով լուսանկարվել: Դեպի ընտանեկան օջախ էր շտապել նաեւ Աիդա Աղամալյանը: Չհասցրեցի լուսանկարել նաեւ «Առավոտի» տնօրեն Պետրոս Պետրոսյանին, որը երեկվա տոնական օրը կատարյալ դարձնելու նպատակով ամեն ինչ արել էր, որպեսզի խմբագրության աշխատակիցները ժամանակին աշխատավարձ ստանան: Գենադի Պետրոսյանի աշխատանքը սպասվում է գիշերը՝ տպարանում: Իսկ ամենացավալին այն է, որ չհաջողվեց մեկնել Նորվեգիա՝ այնտեղ գտնվող մեր սպորտային մեկնաբան Աշոտ Հակոբյանին լուսանկարելու համար: Եվ ընդհանրապես, չկարծեք, թե «Առավոտում» ոչ ոք աշխատանքի ժամին սուրճ չի խմում, հաց չի ուտում, չի ծխում, ոտը ոտին չի գցում: Ամեն ինչ էլ անում ենք, բայց՝ ոչ հրապարակման համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել