Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԿԻՆՈԹԱՏՐՈՆ

Հուլիս 28,2005 00:00

ԿԻՆՈԹԱՏՐՈՆ ԱՐՑԱԽ ՊՈՒՐԱԿՈ՞ՒՄ Ժամանակին հանրապետական մամուլում էլ հրապարակվեցին տեղեկություններ, որ Վանաձորի Արցախ պուրակում փորձում են կինոթատրոն կառուցել, եւ դա արվում է նախագահի օգնական Արմեն Գեւորգյանի միջամտությամբ: «Առավոտը» փորձեց Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանից պարզել այս լուրերի իսկությունը: Քաղաքապետն ի պատասխան ասաց. «Ոչ, այդպես չի եղել: Ես կաբինետում նստած էի, երկու քաղաքացիներ, որոնց չեմ ճանաչել, եկան ինձ մոտ եւ ասացին, որ Արցախ պուրակում ուզում են տեղադրել կինոթատրոն: Ես խիստ զայրացա այդ մարդկանց վրա, թե՝ ուզում եք քաղաքի աչքի լույսը հանե՞ք: Բայց հետագայում այդ մարդիկ բերեցին նախագիծը, եւ տեսա, որ շատ շքեղ կառույց է: Մեր քաղաքն այսօր չունի նման որեւէ ժամանակակից կառույց: Ուստի միանգամից համաձայնեցի կառուցմանը, բայց ասացի, որ պետք է անպայման ժողովրդի հետ խոսեմ: Դա մի քիչ երկարեց, եւ այդ մարդիկ իրենց գումարները ներդրեցին Ստեփանակերտում: Հիմա այնտեղ են կառուցում: Բացի դրանից՝ գնացի Գյումրի եւ տեսա, որ նրանք այնտեղ էլ են կինոթատրոն կառուցել՝ ձայնային գերհզոր սարքավորումներով եւ այլն: Այդ ամենն ինձ ստիպեց, որ անպայման փորձեմ նման կինոթատրոն ունենալ նաեւ Վանաձորում: Այժմ հակառակ գործընթացն է՝ ես հիմա ոչ մի կերպ էլ չեմ կարողանում այդ մարդկանց համոզել, որ գան կինոթատրոն կառուցեն Վանաձորում էլ: Եվ խիստ վիրավորված եմ այն մարդկանցից, ովքեր եթե իրենցը չի՝ ուրեմն վատ է, ինչ ուզում է լինի: Իսկ իրենք էլ չունեն կառուցելու ոչ մի հնարավորություն: Ղարաքիլիսայի ճակատամարտի վայրում պետք է մի հուշարձան կառուցվեր: Մենք երեք անգամ դրամահավաք կազմակերպեցինք եւ հավաքվեց ընդամենը 3 մլն մի քանի հարյուր հազար դրամ: Իսկ այդ քաղաքացիները երկուսով 500 մլն դրամի՝ 1 մլն դոլարի ներդրում էին անելու Վանաձորի կենտրոնում»: Ա. Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել