Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԱՄ-ն դեռ հապաղում է

Հուլիս 27,2005 00:00

ԱՄ-ն
դեռ հապաղում է 1 ամիս առաջ «Առավոտի» հարցին, թե արդյոք մտադի՞ր
են հետեւել Հայաստանում սահմանադրական բարեփոխումների գործընթացի վերաբերյալ ԵԽԽՎ
բանաձեւի այն հորդորին, ըստ որի՝ «Վեհաժողովը կոչ է անում ընդդիմությանը դադարեցնել
խորհրդարանական բոյկոտը եւ անել այն, ինչ հնարավոր է՝ սահմանադրական բարեփոխումների
վերաբերյալ Եվրոպայի Խորհրդի առաջարկությունները խթանելու համար»՝ «Ազգային միաբանության»
փոխնախագահ Ալեքսան Կարապետյանը թեեւ պատասխանել էր, որ «Պարտքը հատուցմամբ է գեղեցիկ:
Եվ եթե մենք օրինակ չծառայենք եւ չընդունենք ԵԽԽՎ մեզ ուղղված կոչը, ապա չենք կարող
նույնը պահանջել իշխանություններից», սակայն նաեւ հայտնել էր, որ «Ազգային միաբանությունն»
այս հարցը քննարկելու է Արտաշես Գեղամյանի՝ Հայաստան վերադարձից հետո: «Ազգային
միաբանության» նախագահը երկուշաբթի վերադարձել է արտերկրից, եւ այժմ հետաքրքրվեցինք,
թե երբ է վերջնական որոշում կայացվելու այս հարցի վերաբերյալ: Արտաշես Գեղամյանն
ի պատասխան ասաց. «Բրեժնեւյան ժամանակաշրջանում որ հեռուստաալիքը միացնեիք՝ բոլորն
ասում էին, թե Պաստեռնակի «Դոկտոր Ժիվագոն» չենք կարդացել, բայց խստորեն դատապարտում
ենք: Այդպես էլ հիմա է: Դեռ պաշտոնապես չստացած Վենետիկի հանձնաժողովի եզրակացությունը,
թե որքանով է նախ եւ առաջ իրենց գոհացնում, չպարզած, թե որքանով են իշխանություններն
իրենց հերթական խորամանկության միջոցով խաբել կամ, առանձին կուսակցական տարրերի միջոցով
ներմուծված լեքսիկոնով՝ «քցել», մենք չենք ուզում ժամանակից շուտ, «ջուրը չտեսած՝
բոբիկանալ»: Վենետիկի հանձնաժողովի եզրակացությունը ստանալուց հետո սահմանադրական
փոփոխությունների մեր փորձագետներն իրենց եզրակացությունը կներկայացնեն «Ազգային
միաբանություն» կուսակցության խորհրդի նիստին, որի ժամանակ էլ կձեւակերպվի ու կընդունվի
մեր որոշումը»: Նշենք, որ ԱԺ Եվրոպական կառույցներին ինտեգրման հարցերի ժամանակավոր
հանձնաժողովի կայքէջում հուլիսի 22-ից է տեղադրված Վենետիկի հանձնաժողովի եզրափակիչ
կարծիքի նախագիծը, որում գնահատված է. «Սահմանադրական փոփոխությունների վերանայված
նախագիծն իրենից ներկայացնում է անառարկելի բարեփոխում Վենետիկի հանձնաժողովի կողմից
մեկնաբանված նախորդ նախագծերի համեմատ: Հանձնաժողովի կարծիքով՝ դրա ընդունումը երկրորդ
ընթերցմամբ եւ հետո՝ այդ տեքստի հիման վրա հաջող սահմանադրական հանրաքվեն լավ հիմք
կլինեն մարդու իրավունքների հարգանքի, ժողովրդավարության եւ օրենքի գերակայության
ոլորտներում ՀՀ Սահմանադրության համապատասխանությունը եվրոպական չափանիշներին ապահովելու
համար եւ ճանապարհ կհարթեն հետագա եվրոպական ինտեգրացիայի համար»: Ա.
Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել