Լրահոս
Օրվա լրահոսը

ՈՉ ՄԻԱՅՆ ՀԱՑԻՎ

Հուլիս 26,2005 00:00

ՈՉ
ՄԻԱՅՆ ՀԱՑԻՎ Անցած շաբաթ ՀՀԿ քաղխորհուրդն ընդլայնված կազմով
արտագնա նիստ էր կազմակերպել Ստեփանավանում: Այդ արտագնային մասնակցել է նաեւ ՀՀԿ
խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը, որին էլ հարցրինք՝ ի՞նչ էր դա, սովորական
ուտել-խմելու արարողությո՞ւն, թե՞ իսկապես ինչ-ինչ քաղաքական հարցերի շուրջ պայմանավորվածություններ
ապահովելու հանդիպում: Պատասխանելով մեր հարցին՝ պարոն Սահակյանն ասաց. «Ասեմ,
որ ուտել-խմելն էլ մեր հայ ժողովրդի մեջ հենց այնպես չի լինում, դա մի բան նշանավորելու
համար է լինում: Եվ, բնական է, երբ հանդիպումները երկար են տեւում, նաեւ պիտի մարդը
հաց ուտի: Բայց դա լոկ հաց ուտել չի, նաեւ խոսել է, նաեւ զրուցել է, նաեւ պայմանավորվածություններ
ձեռք բերել է»: Իսկ քննարկվե՞լ է նախագահի թեկնածություն առաջիկա ընտրությունների
համար, եւ իրո՞ք այդ թեկնածուն Սերժ Սարգսյանն է: «Կարծում եմ, բնական երեւույթներ
կան, որ հեչ պարտադիր չէ, որ անընդհատ, ամեն օր քննարկվի, ինքը՝ «Հանրապետականը»
բավականին լուրջ ճանապարհ է անցել, արդեն փորձառու կուսակցություն է, նաեւ նպաստել
է երկրի կայունությանը, որի հետեւանքով ունենք նաեւ տնտեսական զարգացումներ. անիմաստ
կլիներ մտածել, որ ՀՀԿ-ն նախագահական ընտրություններում իր թեկնածուն չի առաջադրելու:
Մենք, սակայն, այդ թեմայով առայժմ չենք խոսում, բայց գիտենք, որ երկրի հետագա ճակատագրում
«Հանրապետականը» ամենավճռական դերակատարումն է ունենալու»: Իսկ քննարկվե՞լ է Սերժ
Սարգսյանի անունը. «Անուններ չեն քննարկվել, եւ չեմ կարծում, որ հանկարծ պիտի թաքցնել,
որ Սերժ Սարգսյան, Անդրանիկ Մարգարյան կամ էլի անուններ կարելի է թվարկել, նայած
ինչպիսի որոշում կլինի «Հանրապետականի» կողմից, սակայն ասեմ, որ թեկնածուների պակաս
չունենք»: Մ. Ե.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել