Լրահոս
Օրվա լրահոսը

«ՄԵՆՔ ՕՏԱՐ ՉԵՆՔ»

Հուլիս 23,2005 00:00

«ՄԵՆՔ
ՕՏԱՐ ՉԵՆՔ» Պարզվում է, Երեւանում մեր սփյուռքահայ բարեկամներին
ընդունում են որպես օտար, այլազգի մարդիկ: «Մեզ խաբել են՝ ասելով, թե այստեղ մեզ
սպասում են եւ կընդունեն հարազատի պես»: Այս բողոքները հնչեցին «Դեպի Հայք» կազմակերպության
շնորհիվ հայրենիք ժամանած երիտասարդների կողմից: Նրանցից շատերն ապշած են մեր կուլտուրայից
ու հոգեբանությունից: Մեր զրուցակից աղջիկները հիմնականում բողոքում են մեր երիտասարդների
«գռեհիկ» պահվածքից: Եվ պատմում են, որ իրենց հայրենի փողոցներով հանգիստ քայլել
չեն կարողանում, քանի որ անընդհատ ենթարկվում են երիտասարդների հետապնդումներին:
«Փողոց դուրս գալ խուսափում ենք, քանզի անընդհատ ստիպված ենք լսել անպարկեշտ հարցադրումներ»,-
նշեց Վարդիկ Տեֆթերետյանը: Ըստ նրանց, օրերս նույնիսկ քաշքշել են աղջիկներից մեկին:
«Նրանք գիտեն, որ մենք սփյուռքահայեր ենք, դրա համար էլ նման ոտնձգություններ են
անում»,- ասաց նա: Սփյուռքահայ երիտասարդ տղաներին նույնպես ապշեցրել է մեր
երիտասարդների պահվածքը: «Նրանք չգիտեն հարգել կանանց, միայն մտածում են իրենց հաճույքների
մասին»,- ասաց երիտասարդներից մեկը եւ հավելեց. «Դա է վկայում նաեւ նրանց կողմից
հորինված տղամարդ լինելու կանոնը՝ չես ծխում, չես խմում՝ նշանակում է տղամարդ չես»:
Պարզվում է, տաքսու վարորդները նրանցից կրկնակի գումար շորթելու պահը չեն կորցնում:
Որոշ խանութներում եւս խնդիրներ են ծագում հայերենի վատ իմացության պատճառով: Ահա
սա է Երեւանը՝ հայրենիքը երազած երիտասարդների տեսանկյունից: Նրանցից մեկը նույնիսկ
հարկ համարեց հիշեցնել հետեւյալը. «Տուրիզմը մեծ շահույթ է բերում Հայաստանին, իսկ
նման վերաբերմունքը ընդամենը պակասեցնում է տուրիստների թիվը»: ՎԱՐԴՈՒՀԻ
ՊԱՊՅԱՆ Սփյուռքահայ աղջիկներին խորհուրդ ենք տալիս նախ՝ տեղացիների «ոտնձգությունների»
դեպքում դիմել իրավապահ մարմիններին: Նաեւ՝ մի քանի պատահական դեպքերով կարծիքը չփոխել
մեր երիտասարդների մասին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել