Լրահոս
Օրվա լրահոսը

«ՄՈՒԹ»

Հուլիս 21,2005 00:00

«ՄՈՒԹ» ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔ ԼՈՒՍԱՎՈՐՉԻ ՆԿԱՏՄԱՄԲ Քանաքեռն ընդդեմ Աբովյանի Քանաքեռ-Զեյթուն համայնքում գտնվող Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանը հիմնվել է 1978-ին ու երբեք չի վերանորոգվել: Տարածքում այժմ կա հավաբուն, զուգարան, քեֆ-ուրախության համար նախատեսված տաղավար, աղբանոց եւ այլն: Նման «հարմարությունների» նախաձեռնողները հենց այն մարդիկ են, ովքեր ապրում են թանգարանի հարեւանությամբ: Վերջերս «Առավոտը» տեղեկացրել էր, որ մինչ տնօրեն Հովհաննես Զատիկյանը զբաղված է շենքի շինարարության համար անհրաժեշտ գումար հայթայթելով, այդ ընթացքում թանգարանի տարածքից մի հատված սեփականաշնորհվել է: Երեկ թերթի թղթակցի հետ զրույցում Հ. Զատիկյանը դժգոհեց, որ բնակիչները ավերել են թանգարանի տարածքը, հանել են պարիսպները, ինքնակամ զավթել հողը, այգիներ տնկել: Հուլիսի 14-ին Հ. Զատիկյանը դիմել է Երեւանի քաղաքապետարան՝ բնակիչների զավթած հողատարածքներն ազատելու եւ ապօրինի շինությունները վերացնելու խնդրանքով: Քանաքեռ-Զեյթուն համայնքի թաղապետի տեղակալ Գ. Ավետիսյանն այս առիթով «Առավոտին» ասաց. «Թաղապետարանը կապ չունի սեփականաշնորհման հետ: Քաղաքապետարանի ճարտարապետության եւ քաղաքաշինության վարչությունը մեզնից հարցում է անում, թե որ թվականից է այս կամ այն տարածքը զավթվել, մենք էլ ուղարկում ենք համապատասխան տարեթիվը: Այնպես որ, որոշողը քաղաքապետարանն է»: Թաղապետարանի պաշտոնյան նաեւ կոչ արեց պարոն Զատիկյանին դժգոհելու փոխարեն գալ իրենց հիմնարկ ու համատեղ քննարկել Խ. Աբովյանի ծննդյան 200-ամյակին նվիրված միջոցառումների ծրագիրը: Անձրեւների ժամանակ տուն-թանգարանի ողջ աշխատակազմը ստիպված է փակցրած ցելոֆանները պահել այնքան ժամանակ, մինչեւ անձրեւը կտրվի:Հովհաննես Զատիկյանն ասաց, որ Քանաքեռի «գողական զրույցներն» այստեղ են ընթանում՝ Աբովյանի տոհմատան նախամուտքում:1938-ին հիմնադրված հին թանգարանը մինչեւ վերջերս ծառայում էր որպես զուգարան, ներկայումս այնտեղ աղբի աշտարակներ են:Լուսանկարչական ռեպորտաժը՝ ՀՐԱՉՈՒՀԻ ԵՐԱՆՈՍՅԱՆԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել