Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«ՄՈՒԹ» ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔ ԼՈՒՍԱՎՈՐՉԻ ՆԿԱՏՄԱՄԲ

Հուլիս 21,2005 00:00

Քանաքեռն ընդդեմ Աբովյանի
Քանաքեռ-Զեյթուն համայնքում գտնվող Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանը հիմնվել
է 1978-ին ու երբեք չի վերանորոգվել: Տարածքում այժմ կա հավաբուն, զուգարան, քեֆ-ուրախության
համար նախատեսված տաղավար, աղբանոց եւ այլն: Նման «հարմարությունների» նախաձեռնողները
հենց այն մարդիկ են, ովքեր ապրում են թանգարանի հարեւանությամբ: Վերջերս «Առավոտը»
տեղեկացրել էր, որ մինչ տնօրեն Հովհաննես Զատիկյանը զբաղված է շենքի շինարարության
համար անհրաժեշտ գումար հայթայթելով, այդ ընթացքում թանգարանի տարածքից մի հատված
սեփականաշնորհվել է: Երեկ թերթի թղթակցի հետ զրույցում Հ. Զատիկյանը դժգոհեց, որ
բնակիչները ավերել են թանգարանի տարածքը, հանել են պարիսպները, ինքնակամ զավթել հողը,
այգիներ տնկել: Հուլիսի 14-ին Հ. Զատիկյանը դիմել է Երեւանի քաղաքապետարան՝ բնակիչների
զավթած հողատարածքներն ազատելու եւ ապօրինի շինությունները վերացնելու խնդրանքով:
Քանաքեռ-Զեյթուն համայնքի թաղապետի տեղակալ Գ. Ավետիսյանն այս
առիթով «Առավոտին» ասաց. «Թաղապետարանը կապ չունի սեփականաշնորհման հետ: Քաղաքապետարանի
ճարտարապետության եւ քաղաքաշինության վարչությունը մեզնից հարցում է անում, թե որ
թվականից է այս կամ այն տարածքը զավթվել, մենք էլ ուղարկում ենք համապատասխան տարեթիվը:
Այնպես որ, որոշողը քաղաքապետարանն է»: Թաղապետարանի պաշտոնյան նաեւ կոչ արեց պարոն
Զատիկյանին դժգոհելու փոխարեն գալ իրենց հիմնարկ ու համատեղ քննարկել Խ. Աբովյանի
ծննդյան 200-ամյակին նվիրված միջոցառումների ծրագիրը: Անձրեւների
ժամանակ տուն-թանգարանի ողջ աշխատակազմը ստիպված է փակցրած ցելոֆանները պահել այնքան
ժամանակ, մինչեւ անձրեւը կտրվի:Հովհաննես
Զատիկյանն ասաց, որ Քանաքեռի «գողական զրույցներն» այստեղ են ընթանում՝ Աբովյանի
տոհմատան նախամուտքում:1938-ին
հիմնադրված հին թանգարանը մինչեւ վերջերս ծառայում էր որպես զուգարան, ներկայումս
այնտեղ աղբի աշտարակներ են: Լուսանկարչական
ռեպորտաժը՝ ՀՐԱՉՈՒՀԻ ԵՐԱՆՈՍՅԱՆԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել