Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հուլիս 21,2005 00:00

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ. ԿՅԱՆՔԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է Ստեփանակերտի
քաղաքային այգու դիմաց արեւածաղկի սերմ վաճառող «Ղարաբաղի նախշուն բաջին» լուսանկարվելուց
հետո մաքուր հայերենով ասաց. «Սպասիբա, մատաղ»: Տարբեր
հիմնարկների (այդ թվում՝ սոցիալական ուղղվածության մի քանի հ/կ-ի եւ մի վարսավիրանոցի)
հանգրվան հանդիսացող վարդագույն շենքի դիմաց տեղադրված այս ժայռաբեկորի վրա փորագրված
են Աստծո 10 պատվիրանները: Ի
տարբերություն հայաստանյան քարտեզների, որտեղ ԼՂ-ն առանձնացած է ՀՀ-ից, Ստեփանակերտից
մի քանի կիլոմետր հեռավորությամբ գտնվող «Անի» հյուրանոցի նախասրահի պատին փակցված
ղարաբաղյան արտադրության այս քարտեզի վրա ԼՂ-ն ամբողջական է՝ ազատագրված տարածքներով
հանդերձ: «5+1+1» բանաձեւի հետ այստեղ դեռ չեն հաշտվել: ԼՂ
մայրաքաղաքում բազմաթիվ էին ռմբակոծություններից ավերված շենքերը: Սակայն
նրանց կողքին վեր էին խոյանում նաեւ նորակառույց առանձնատներ եւ բազմաբնակարաններ:
Լուսանկարում պատկերված նորակառույցում, ըստ մեր ստեփանակերտցի զրուցակցի, բնակվում
են զոհված ազատամարտիկների ընտանիքները:
Այս երեք խոզուկներին, ըստ երեւույթին, վիճակված է դառնալ «սալդիսոն»: Այս
կերակրատեսակի արմատները չբացահայտեցինք, սակայն գիտենք, որ այն բավականին ընդունված
է հատկապես Դաշտային Ղարաբաղում:
ԼՂ անկախության համար մղված մարտերում զոհվածներին չեն մոռանում: Ստեփանակերտի
պանթեոնում բոլոր շիրմաքարերի մոտ ծաղիկներ էին դրված: Այս
գերեզմանի տակ հանգչում է Հայրենական մեծ պատերազմում մահացած ադրբեջանցի Իլյասով
Ազիտ Զեյնալովիչը (1900-1942թթ.): Նրա գերեզմանը նույնպես մաքուր էր եւ խնամված:
Նայելով Պանթեոնում
նստած այս սիրահար զույգին՝ հասկանում ես, որ կյանքը շարունակվում է:  
Լուսանկարչական ռեպորտաժը՝ ՄԵԼԱՆՅԱ ԲԱՐՍԵՂՅԱՆԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել