Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՓԱԿԵՑԻՆ, ՀԻՄԱ ԷԼ ՇԵՆՔԻՑ ՎՏԱՐՈՒՄ ԵՆ

Հուլիս 21,2005 00:00

ՓԱԿԵՑԻՆ,
ՀԻՄԱ ԷԼ ՇԵՆՔԻՑ ՎՏԱՐՈՒՄ ԵՆ Երեկ Ակադեմիայի գրականության ինստիտուտի
տնօրինությունը կրկին սպառնացել է շենքից վտարել Գրիգոր Լուսավորչի 15 հասցեում տեղակայված
«Ա1+» հեռուստաընկերությանը, եթե վերջինս ինքնակամ չլքի տարածքը: Շենքում գործում
են a1plus ինտերնետային կայքը, «Այբ-Ֆե» շաբաթաթերթը, կազմակերպվում են հեռուստատեսության
դասընթացներ: Չնայած, որ շենքի տերերը տարածքն ազատելու համար «Ա1+» հեռուստաընկերության
տնօրեն Մեսրոպ Մովսեսյանին մեկ շաբաթ ժամանակ են տվել, սակայն արդեն քանի օր է՝ տարածքում
ցուցադրական վերանորոգման աշխատանքներ են սկսել՝ խոչընդոտելով ընկերության աշխատանքը:
Հակառակ սպառնալիքներին, Մ. Մովսեսյանը չի պատրաստվում տարածքն ազատել. «Ես դուրս
չեմ գալու, քառասուն հոգու չեմ հանելու գցեմ փողոց: 14 տարիների գործունեության ընթացքում
մենք այս շենքում մեծ ներդրումներ ենք արել՝ ընդլայնել ենք տարածքը, շենքում վերանորոգման
աշխատանքներ ենք կատարել: Մինչ այսօր պահակներին, հավաքարարին վարձատրում է «Ա1+»-ը,
այսօր մեզ փողո՞ց են գցում: Քանի որ կառավարությունը ակադեմիային շենքը տալու որոշում
է կայացրել՝ մեզ աչքաթող անելով, թող ակադեմիան փոխհատուցի մեր ներդրումները, որպեսզի
մենք այդ գումարներով այլ տեղ տարածք վարձակալենք, վերանորոգենք եւ տեղափոխման բոլոր
խնդիրները լուծենք: Միայն սարքավորումները եւ լարային ցանցը շենքից ապամոնտաժելու
դեպքում հսկայական վնասներ ենք կրելու: Կառավարության ուզածն ի՞նչ է, որ մենք փակվենք
կամ լքե՞նք էս երկիրը»: Ի դեպ, նշյալ հասցեում, բացի «Ա1+»-ից, վարձակալներ են նաեւ
մի քանի այլ ընկերություններ ու հիմնարկներ, որոնց, Մեսրոպ Մովսեսյանի խոսքերով,
ամենեւին էլ չեն փորձում վտարել. «Եթե այդ բոլոր հիմնարկները դուրս գան, ես էլ դուրս
կգամ»,- ասում է «Ա1+»-ի տնօրենը: Երեկ Մ. Մովսեսյանը պատրաստվում էր նամակով
կրկին դիմել վարչապետին՝ ակնկալելով հարցի լուծում: ԼՈՒՍԻՆԵ
ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել