Լրահոս
Օրվա լրահոսը

ՔՆՆԱՐԿՎՈՒՄ Է, ՈՒՐԵՄՆ՝ ԲԱՑԱՌԻԿ Է

Հուլիս 16,2005 00:00

ՔՆՆԱՐԿՎՈՒՄ
Է, ՈՒՐԵՄՆ՝ ԲԱՑԱՌԻԿ Է Ինչպես հաղորդում է «Մեդիամաքս» գործակալությունը,
ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանը երեկ Ստեփանակերտում հայտարարել է, որ «եթե Ադրբեջանի
ղեկավարությունը չի ցանկանում Լեռնային Ղարաբաղը դիտել որպես հակամարտության կողմ,
դա նշանակում է, որ չի ցանկանում կարգավորել խնդիրը»: Ելույթ ունենալով երեկվա մամլո
ասուլիսում՝ Արկադի Ղուկասյանը հիշեցրել է, որ Լեռնային Ղարաբաղի` որպես հակամարտության
կողմի կարգավիճակն ամրագրվել է ԵԱՀԿ Բուդապեշտի գագաթաժողովի փաստաթղթերում եւ արդեն
վաղուց ճանաչվել է ինչպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների, այնպես էլ հենց Ադրբեջանի
կողմից: ԼՂՀ նախագահը անդրադարձել է նաեւ Ղարաբաղի ներքին խնդիրներին։ «Արմինֆոյի»
մատուցմամբ, խոսելով ԼՂՀ նոր խորհրդարանում մասնավորապես ընդդիմության փոքրաթիվ ներկայացուցիչների
առկայության մասին, նախագահը նշել է, որ ընդդիմությունը պարտություն է կրել ազատ,
արդար եւ թափանցիկ ընտրությունների ընթացքում, եւ նա պետք է պարտության համար մեղադրի
ինքն իրեն՝ դրանից անելով համապատասխան հետեւություններ։ Մեկնաբանելով ընդդիմության
թեկնածու Պավել Մանուկյանին առնչվող միջադեպը՝ Արկադի Ղուկասյանը դատապարտել է ինչպես
առաջինի վարքագիծը, այնպես էլ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի արձագանքը՝
նշելով, որ օրենքի առջեւ բոլորը պետք է հավասար լինեն: «Ցանկանում եմ ընդգծել, որ
միջադեպն անմիջապես հայտնվեց հասարակայնության ուշադրության կենտրոնում, ինչը վկայում
է մեր հասարակության համար տվյալ դեպքի բացառիկության մասին»,- ասել է նախագահը՝
նշելով, որ միջադեպի վերաբերյալ որոշում պետք է կայացվի օրենքի շրջանակներում: Հիշեցնենք,
որ ԼՂՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հանրապետության խորհրդարանի ընտրություններից
հետո ծեծի էր ենթարկել ՀՅԴ Արցախի թեւից պատգամավորության թեկնածու Պավել Մանուկյանին,
ով իրեն թույլ էր տվել վիրավորել երկրի բարձրագույն զինվորական ղեկավարությանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել