Լրահոս
Օրվա լրահոսը

Վրաստանում

Հուլիս 14,2005 00:00

Վրաստանում ակնառու առաջընթաց կա Ես ձեր մշտական ընթերցողներից եմ եւ շատ հարցերում կիսում եմ ձեր մոտեցումները: Սակայն ուզում եմ ներկայացնել մի քանի նկատառումներ՝ ձեր հոդվածների առթիվ, որոնցում Վրաստանի եւ Ուկրաինայի հետհեղափոխական իրավիճակը ներկայացվում է բավականին մռայլ: Եկեք տեսնենք, թե ինչպես է փոխվել իրավիճակը Վրաստանում երիտասարդ նախագահի կողմից 18 ամիս առաջ սկսած բարեփոխումների արդյունքում: Կարծում եմ, որ մեր հարեւան երկրի զարգացումները կարեւոր են մեզ համար, քանի որ Հայաստանը չի կարող միայնակ դառնալ միջազգային հանրության անդամ: Առաջարկում եմ ձեզ համեմատել իմ ներկայացրած փաստերը Հայաստանում նույն ոլորտներում ստեղծված իրավիճակի հետ: ա) Զգալիորեն բարձրացել է իրավապահների գործունեության էֆեկտիվությունը, ստեղծվել է ըստ էության նոր ճանապարհային ոստիկանություն, որը գործնականում կաշառք չի վերցնում: բ) Հաջողվել է սանձել սեփական ժողովրդին կողոպտող իշխանավորներին, մի քանի տասնյակ պաշտոնյաներ դատի են տրվել: Անողոք պայքար է մղվում կոռուպցիայի դեմ: Վերջին դեպքը՝ ֆինանսների նախարարին պաշտոնանկ անելը ղեկավարության վճռականության վառ օրինակ է: գ) Լուծվել են կարեւոր խնդիրներ, որոնք երկար ժամանակ խոչընդոտում էին Վրաստանի՝ որպես անկախ երկիր, հաստատումը. ըստ էության Վրաստանը վերադարձրել է փաստացի անկախացած Աջարիան, ՌԴ-ն հանել է իր ռազմաբազաները Վրաստանից: դ) Վրաստանի նախագահը մատչելի է իր ժողովրդի համար, երկրի քաղաքացիները շատ հնարավորություններ ունեն նրան լսելու: Բացի տեղական եւ արտասահմանյան ԶԼՄ-ներին տված բազմաթիվ հարցազրույցներից, նա հրապարակել է հոդվածներ՝ ամերիկյան եւ եվրոպական առանցքային թերթերում՝ ներկայացնելով իր պատկերացումները երկրի ապագայի մասին: ե) Կարգավորվել է հարկահավաքությունը: Նախկինում մեծ եւ փոքր ձեռնարկությունները կարող էին որեւէ հարկ չվճարել՝ կաշառելով հարկահավաքներին: Այժմ բիզնեսն ընթանում է խաղի մաքուր կանոններով: զ) Վրաստանի նախագահը հայտարարել է բյուջեի եռակի աճ: Պաշտպանությանը հատկացվել է $250 մլն բյուջե, ինչը զգալիորեն բարձր է մերից: է) Կառավարության մեջ են ներգրավվել երիտասարդ, նոր մտածելակերպով ղեկավարներ, որոնց գիտելիքները, էնտուզիազմը եւ հաղորդակցվելու ունակությունները կարեւոր են եվրոպական ընտանիքին ինտեգրվելու համար: ը) Հեղափոխությունից հետո Վրաստանում գրանցվել է ներդրումների աճ, նույնիսկ հայկական ընկերություններն են սկսել այնտեղ ներդրումներ անել: ՄԿՐՏԻՉ ԽԱԼԱԹՅԱՆ, Բրատիսլավա Նամակը տպագրվում է զգալի կրճատումներով եւ անգլերենից ազատ թարգմանությամբ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել