Լրահոս
Օրվա լրահոսը

ԳՈՐԾԸ

Հուլիս 13,2005 00:00

ԳՈՐԾԸ ՎՍՏԱՀՎԵԼ Է ՄԱՍՆԱԳԵՏԻՆ Վերջերս մրցույթով Հայ-Սլավոնական պետական համալսարանի ֆիզդաստիարակության եւ առողջ ապրելակերպի ամբիոնի վարիչ է ընտրվել Սպորտպետկոմի նախկին առաջատար մասնագետ, բռնցքամարտից սպորտի վարպետ, միջազգային կարգի մրցավար Ժորա Աղաջանյանը: Օգտվելով առիթից, նրան խնդրեցինք պատմել բուհի մարզական կյանքի մասին: «Բուհ տեղափոխվել եմ անցած տարվա սեպտեմբերին՝ համալսարանի ղեկավարության հրավերով,- ասաց նա:- Ինձ գրավեց լրջմիտ վերաբերմունքը ֆիզկուլտուրային եւ սպորտին, այն, որ համալսարանի ղեկավարությունը չի ցանկանում որեւէ հարցում ետ մնալ մյուս բարձրագույն ուսումնական հաստատություններից: Հակառակը, արվում է ամեն բան՝ առաջին շարքերում լինելու համար: Արտասահմանցի ուսանողների առաջնություններում մեր մինի ֆուտբոլի թիմը գրավել է առաջին տեղը, հաղթող ունենք շախմատում, արմռեսթլինգում, իսկ բասկետբոլի թիմը մտել է հանրապետության առաջնության եզրափակիչ: Հիմա համալսարանի հարեւանությամբ կառուցվում է մարզահամալիր, որտեղ կարելի կլինի զարգացնել ինչպես խաղային, այնպես էլ մենապայքարային մարզաձեւերը, լողը, որ անչափ կարեւոր եմ համարում, կամ, պարզապես, մարզվել հանուն առողջության»: – Ֆիզկուլտուրայի դասերը պարտադիր անցկացվո՞ւմ են: – Այո: Բայց քանի դեռ համալիրի շինարարությունն ընթացքի մեջ է, վարձակալական հիմունքներով մասամբ օգտվում եւ օգտվելու ենք այլ մարզաբազաներից: Իսկ մեկ տարի հետո, երբ մարզահամալիրը շահագործվի, դասերը, ինչպես նաեւ սեկցիոն պարապմունքները կկազմակերպենք տեղում: Ա. Հ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել