Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՄԶԳ-Ն ԴԺԳՈՀ Է

Հուլիս 12,2005 00:00

ՄԶԳ-Ն
ԴԺԳՈՀ Է Չնայած ներկայացվող ցուցանիշներին, միջազգային կառույցները
դժգոհ են Հայաստանում տեղի ունեցող տնտեսական զարգացումներից: Մասնավորապես, ԱՄՆ
Միջազգային զարգացման գործակալությունը գտնում է, որ հարկային համակարգի կառավարման
մակարդակի բարելավման կարիք կա: Խնդիրն այն է, որ պետբյուջեն անընդհատ աճում է, տնտեսությունը՝
զարգանում, սակայն ՀՆԱ-ի նկատմամբ հարկերի հարաբերակցությունը բնականոն չի աճում:
Ուստի, ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան գրասենյակը սկսում է hարկային ոլորտի բարելավման
ծրագիր: Ծրագիրը հնգամյա է, այն իրականացնելու է Բուզ Ալեն Համիլթոն ընկերությունը:
Հիմնականում ուշադրություն է դարձվելու Պետական հարկային ծառայության կառավարման
բարելավմանը: «Հաշվի առնելով Հայաստանի տնտեսության ազդեցիկ աճը վերջին երեք տարիներին՝
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը կաշխատի Պետական հարկային ծառայության
հետ՝ մեծացնելու հարկային եկամուտներն ու դրանով իսկ պետությանն ապահովելու լրացուցիչ
ֆինանսական միջոցներով՝ առողջապահական, կրթական ու այլ նշանակալի ծախսերը հոգալու
համար»,- նշված է գործակալության հաղորդագրության մեջ: Ըստ նույն աղբյուրի, չնայած
ծրագիրը հիմնականում ուղղված է հարկային վարչարարությանը, այն նաեւ կաշխատի հարկային
քաղաքականության, ինչպես նաեւ հարկային համակարգի մասին Հայաստանի բնակչության իրազեկման
մեծացման ուղղությամբ: Հարկային ոլորտի բարելավման ծրագիրը նախապատրաստվել է ՀՀ կառավարության,
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ու Արժույթի միջազգային հիմնադրամի նշանակալի
համագործակցությամբ: Երկու դոնոր կազմակերպություններն էլ եկամուտների ավելացումը
համարում են երկրի կարեւորագույն մակրոտնտեսական գերակայություններից մեկը: Սեփ.
լր.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել