Լրահոս
Կոչ սիրիահայությանը
Օրվա լրահոսը

ՍԱՄՎԵԼ

Հուլիս 08,2005 00:00

ՍԱՄՎԵԼ ԲԱԲԱՅԱՆԸ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻ Է Հունիսի 24-ին ԱԺՄ 16-րդ համագումարին հրավիրված ԼՂՀ պաշտպանության բանակի նախկին հրամանատար Ս. Բաբայանը լրագրողների հետ ունեցած զրույցում հայտարարեց նոր կուսակցություն ստեղծելու իր մտադրության մասին: Հայտարարությանը հաջորդած օրերի ընթացքում սկսվեցին քննարկումներ Ս. Բաբայանի քաղաքացիության, կուսակցություն ստեղծելու նրա մտադրության օրինականության հարցերի շուրջ: Երեկ «Խաչմերուկ» տեղեկատվա-վերլուծական կենտրոնը «Առավոտին» փոխանցեց հետեւյալ հայտարարությունը. «Ում այդչափ հետաքրքիր է, թե երբ է Ս. Բաբայանը դարձել Հայաստանի քաղաքացի, հիշեցնում ենք ՀԽՍՀ Գերագույն խորհրդի եւ ԼՂ Ազգային խորհրդի 1989 թ. դեկտեմբերի 1-ի որոշումը՝ «Հայկական ԽՍՀ եւ Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին»: Ըստ որոշման երրորդ կետի, Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության վրա տարածվում են Հայաստանի քաղաքացիության իրավունքները: Այս որոշումն ամրագրվել է ՀՀ «Անկախության մասին» հռչակագրում, որն իր հերթին կազմում է ՀՀ Սահմանադրության անքակտելի մասը: Ս. Բաբայանը, օգտվելով իրեն վերապահված՝ ՀՀ քաղաքացու իրավունքներից, ինչպես նաեւ ՀՀ Սահմանադրությամբ սահմանված պարտավորություններից՝ պաշտպանել է ՀՀ սահմանները, իր ուժերի ներածին չափով ապահովել ԼՂ-ում գտնվող՝ ՀՀ քաղաքացիների անվտանգությունը: Ս. Բաբայանը ՀՀ քաղաքացի է, ունի ՀՀ անձնագիր, սոցիալական քարտ եւ երբեք չի եղել այլ պետության քաղաքացի»: Հայտարարության մեջ անդրադարձ կա նաեւ այն հարցին` իբր Ս. Բաբայանը նոր է սկսել խոսել փոխզիջումներից, եւ դրա առիթով ասվում է. «Ս. Բաբայանը միշտ այդ հարցում ունեցել է եւ ունի սկզբունքային անփոփոխ դիրքորոշում, այն է՝ ԼՂ-ն Հայաստանի հետ ամբողջ մարմնով միացնող տարածքները չեն կարող հանձնվել, որում կարող եք համոզվել՝ ընթերցելով 90-ական թվականներին հրատարակված մամուլը: Սա ամենեւին չի նշանակում, թե մյուս տարածքների խնդիրը չի կարող դառնալ բանակցության թեմա, քանի որ այլընտրանքը պատերազմն է, իսկ ԼՂ-ի պաշտպանության բանակի նախկին հրամանատարը շատ լավ է գիտակցում խաղաղության արժեքը»: Սեփ. լր.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հուլիս 2005
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031