Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

Հուլիս 06,2005 00:00

ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ՎԻՃԱՐԿՎՈՒՄ ԵՆ «ՀՅԴ172Շարժում17288» դաշինքի կողմից թիվ 20 ընտրատարածքում ԼՂՀ ԱԺ պատգամավորության թեկնածու առաջադրված Արթուր Հակոբյանը հունիսի 23172ին բողոք172դիմում է հղել ԼՂՀ Գերագույն դատարանի նախագահ Վլադիմիր Հովսեփյանին, որում խնդրում է անվավեր ճանաչել նշված ընտրատարածքում անցկացված ընտրությունների արդյունքները։ Թեկնածուն ի մասնավորի նշում է, որ խախտվել է ԼՂՀ «Ընտրական օրենսգրքի» հոդված 62172ի 6172րդ կետը, ըստ որի՝ տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահը նիստի վերջում, ոչ ուշ, քան 12 ժամ հետո հրապարակում է ընտրությունների արդյունքները։ Մինչդեռ Քաշաթաղի շրջանի Հերիկ համայնքի 20/27 տեղամասի տվյալները՝ կնիքն ու քվեաթերթիկները հունիսի 20172ի ժամը 14:00172ի դրությամբ դեռ հասցված չէին ընտրատարածքային ընտրական հանձնաժողովին։ Թեկնածուի վստահված անձանց ներկայացրած բողոքներին, ըստ որոնց՝ այդ ուշացումը կեղծիքների հնարավորություն է ընձեռում, պատասխանել են, թե ուշացումը կապված է եղել տեխնիկական դժվարությունների հետ։ Բացի այդ՝ վստահված անձինք Շահումյանի շրջանի որոշ տեղամասային ընտրական հանձնաժողովներում արձանագրել են նաեւ քվեաթերթիկների վերափաթեթավորման դեպք՝ համարելով դա օրենքի կոպիտ խախտում։ «Ընտրական օրենսգրքի» 9172րդ եւ 12172րդ հոդվածների համաձայն՝ նախքան ընտրությունների օրը ընտրատեղամասերում պետք է փակցված լինեին ընտրողների ցուցակները։ Մինչդեռ Դադիվանքի համայնքի 20/5 տեղամասում ընտրացուցակը բացակայել է անգամ ընտրության օրը։ Նաեւ՝ Շահումյանի Խարխափուտ եւ Քաշաթաղի շրջանի Աղավնո համայնքների տեղամասերում հանձնաժողովների կնիքները դրված են եղել քվեաթերթիկների հակառակ կողմում։ ԿԸՀ նախագահ Սերգեյ Նասիբյանից փորձեցինք իմանալ արդյունքների ամփոփման ուշացման պատճառը։ Ըստ նրա բացատրության՝ պատճառը Ա. Հակոբյանի վստահված անձի ներկայացրած դիմում172բողոքն է։ Միաժամանակ նա չժխտեց կազմակերպչական աշխատանքներում ԿԸՀ172ի բացթողումները, որոնք տեղիք կարող են տալ նման դժգոհությունների։ Թեկնածուի ներկայացված բողոքները տարածքային եւ կենտրոնական ընտրական հանձնաժողովներին մերժվել են, ուստի Ա. Հակոբյանը դիմել է ԼՂՀ Գերագույն դատարան։ ՌՈՒԶԱՆ ԻՇԽԱՆՅԱՆ Ստեփանակերտ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել