Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Փակ աչքերով»՝ ուղիղ «թիրախին»

Հուլիս 06,2005 00:00

Վահան
Նահապետյանը՝ հայկական էստրադայի մասին «Տաղանդավորը բաց աչքերով է դիպչում
«թիրախին», իսկ հանճարեղը՝ փակ աչքերով։ Տաղանդավոր մարդիկ շատ կան, հանճարները քիչ
են, եզակի…»,- մի քիչ հումորով, մի քիչ տխուր ասաց բազմաթիվ հայ եւ արտասահմանցի
երաժիշտների ստեղծագործություններ գործիքավորած երգահան Վահան Նահապետյանը։ Իսկ հանդիպման
առիթը վերջերս տարբեր հեռուստաալիքներով ցուցադրվող նրա հեղինակած «Հիշողությունների
ստվեր» տեսահոլովակն էր, որի մասին ասաց. «Ինչպես գիտեք, տեսահոլովակում պատկերված
են կադրեր հանրաճանաչ դերասան Մհեր Մկրտչյանի՝ տարբեր ֆիլմերում ունեցած դերակատարումներից։
Դա իմ մտահղացումն էր։ Այդպիսի հանճարեղ դերասանը եզակի երեւույթ է…»։ –
Ձեր կարծիքով՝ տեղաշարժ, առաջընթաց կա՞ հայ էստրադային արվեստում։ – Փոփոխություններ
նկատվում են, շարժ կա։ Իհարկե, դա լավ է, սակայն վատն այն է, որ այդ ամենը շատ դանդաղ
է ընթանում, աննկատ։ Կարելի է ասել՝ նորովի ներկայացնում ենք այն, ինչը գրեթե արված
է։ – Հայտնի է, որ դուք գործիքավորումներ եք կատարում հայ էստրադայի ճանաչված
եւ սկսնակ երգիչների համար։ Նրանցից ո՞ւմ հետ եք նախընտրում աշխատել։ – Ուրախալի
է համագործակցել բոլորի հետ. եթե մարդ սիրում է երաժշտությունը, հասկանում է, թե
ինչ է ուզում տալ արվեստին ու կյանքին՝ դա դյուրացնում է մեր աշխատանքը։ Գործիքավորել
եմ Արսեն Սաֆարյանի, Անդրեի, Լիանա Ալավերդյանի, Մայա Մարգարյանի եւ շատերի երգերը,
եւ, կարծում եմ՝ համագործակցությունը կայացել է, ժողովուրդը սիրում է այդ երգերը,
կատարողներին… Սկսնակներից կառանձնացնեի Արթուր Ղազարյանին։ Այս օրերին աշխատում
եմ նրա երկրորդ երգի վրա։ Հուսով եմ՝ նրա ոճը կընդունվի երաժշտասերների կողմից։ Համագործակցում
եմ «Արեւիկ» մանկական անսամբլի, ինչպես նաեւ արտասահմանցի երաժիշտ-կատարողների հետ։
– Իսկ ձեր սեփակա՞ն գործերը: – 2003 թ. թողարկվել է «Հիշողությունների
անձրեւ» ձայնասկավառակը, որի համար ուրախ եմ։ Ուրախ եմ նաեւ բոլոր երգիչ-կատարողների
հաջողությունների համար: ՄԱՐԻԱՄ ՂԱԶԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել