Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Գրող չեմ, քաղաքական գործիչ եմ»

Հուլիս 01,2005 00:00

Լույս
է տեսել Վահե Ավետյանի «Անկախության բանակ» գիրքը Վահեն մասնագիտությամբ
անասնաբույժ է, ասում է, որ Հանրապետական կուսակցության հիմնադիրներից է, մասնակցել
է արցախյան գոյամարտին: 1992 թվականից ապրում է Շվեդիայի Ստոկհոլմ քաղաքում: Հիմա
Վահեն քաղաքականությամբ չի զբաղվում, որովհետեւ «Հայրենի կառավարության անդամ հայրերն
ինձ մեղադրում են Հայաստանի շահը չհետապնդելու, իսկ շվեդ բարեկամներս՝ միայն Հայաստանի
շահը հետապնդելու, շվեդականն ու եվրոպականն անտեսելու մեջ»: Այս ամենից հոգնած՝
Վահեն զբաղվում է միայն գրականությամբ. «Գրական գործունեությունս սկսեցի՝ «Ես գրող
չեմ, քաղաքական գործիչ եմ» նախադասությամբ: Քաղաքական գործիչ եմ, որը այսօր միայն
գրականությունն է համարում մարդկային արժանապատվությանը հարիր գործիք՝ սեփական միտքը
արտահայտելու, որովհետեւ մնացյալ բնագավառները վաղուց ստրկացված են»: Շատ յուրօրինակ
բան է ստացվել քաղաքական գործչի ստեղծած գրականությունից՝ քաղաքական հրապարակախոսությունից
մինչեւ լիրիկական պոեզիա: Օրինակ, «Տեսնես ո՞ւր են Խաչիկն ու Վանոն, կամ օրհնվի էն
սհաթը» ստեղծագործության մեջ Վահեն գրում է. «Տեսնես ո՞ւր է Վանոն: Ո՞ւր է գրողը:
Եթե ողջ է՝ ինչո՞ւ չի գալիս իր ստեղծած արդարադատության առաջ կանգնելու… Վանո ջան,
ցավդ տանեմ, տուն արի, եթե տողերս հասնեն քեզ: Մի թող, որ կրկին խայտառակվենք մեր՝
գրողի տնից գնալու եւ չվերադառնալու նոր փաստով»: Հետո էլ դիմում է նախագահին. «Դու
մտածում ես ռուսերեն: Եթե համարում ես նորմալ է, որ օտար լեզվով մտածողը ղեկավարի
Հայքը, ուրեմն համաձայնիր, որ ղեկավարել կարող են նաեւ անգլերեն, ֆրանսերեն, թուրքերեն
մտածողները»: «Երբ փոքր էի՝ զարմանում էի, որ հեքիաթս չեն հասկանում»,- ասում
է Վահեն: Վահեի «մեծական» հեքիաթները շատերը չէ, որ հասկանում են: Ցեղասպանության
մասին արտահայտած Վահեի որոշ «այլընտրանքային» մտքեր շատերի կողմից ընկալվում է որպես
«ազգի դավաճանություն»: Հեղինակն էլ փորձում է բացատրել. «Թուրքին չատել՝ չի նշանակում
սիրել: Մարդասիրություն՝ չի նշանակում թրքասիրություն»: Թուրքերին, քրդերին, ադրբեջանցիներին
Վահեն նմանեցնում է կծող շան, երբեւէ լույս, գիր, դպրոց չտեսած նախրի հետ, որոնց
չարժի էլ ատել. «Ուզում եմ քթներս բարձրացնենք, ուզում եմ հայացքներս շան բնից ուղղենք
մտածողների որջերին՝ Մոսկվա, Բեռլին, Լոնդոն, Վաշինգթոն, ու ով գիտե՝ դեռ էլի ուր»:
ԱՇԽԵՆ ՔԵՇԻՇՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել