Լրահոս
Օրվա լրահոսը

«Պարենը»

Հունիս 30,2005 00:00

«Պարենը» դարձնում են պահեստ «Պարեն» գիտաարտադրական միավորման նոր սեփականատիրոջ ջանքերով անորոշ ժամանակով փակվել են հացաբուլկեղենի արտադրամասերը, թեպետ պայմանագրով նախատեսված էր 3 տարի չփոխել միավորման ուղղվածությունը: Դա նրան հաջողվել է անել Էրեբունու տարածքային հիգիենիկ հակահամաճարակային կենտրոնի օգնությամբ. վերջինս ստուգել-եզրակացրել է, որ արտադրամասերի պայմանները չեն համապատասխանում պահանջվող չափանիշներին: Ըստ աշխատակիցների ներկայացրած բողոքի, 12 տարի գործող արտադրամասերում անընդմեջ ստուգումների ընթացքում կենտրոնը, մեկ-երկու դիտողություններից բացի՝ փակման եզրակացություն չի տվել, «իսկ հիմա մեզանից եվրոչափանիշներով արտադրամաս է ուզում»: Արտադրամասերը միավորման հիմքն են. այն ստեղծվել է 1993-ին, «Հաց» գիտաարտադրական միավորման հիման վրա, ներառելով մի քանի գիտահետազոտական ու արտադրական ձեռնարկություններ: Ճիշտ է, այստեղ թխում են հացաբուլկեղեն, ինչպես այլ հացի փռերում, բայց ժամանակ առ ժամանակ դրանք ծառայել են որպես բնագավառի փորձարարական արտադրամաս: «Առավոտն» անցյալ տարի անդրադարձել է միավորման արժեթղթերի կասկածելի վաճառքին, որի արդյունքում միավորման լիիրավ սեփականատերն է դարձել պահեստների բիզնեսով զբաղվող «Ալիկ-Լաերտ» ՍՊԸ-ի տերը՝ Ալբերտ Խաչատրյանը: Դեռ այդ ժամանակ աշխատողները մտավախություն ունեին, որ միավորումը կդառնա պահեստների նոր տեղ, իսկ այժմ արդեն համոզված են: Պատճառն արտադրամասերի փակումն է, որտեղ աշխատում է շուրջ 40 մասնագետ: Բողոքողների կարծիքով, սեփականատերը կարող էր իր վրա վերցնել արտադրամասերի «եվրոչափանիշներով» նորոգումը: Հատկապես, որ պայմանագրով պարտավորվել է ներդրումներ անել: «Բայց միավորման տնօրեն Նաիրի Տեր-Բալյանի հետ պայմանավորված՝ նա փակել տվեց արտադրամասերը, որ աշխատողներն աստիճանաբար հեռանան եւ իրենք կարողանան միավորման տարածքն օգտագործել իրենց ուզած ձեւով»,- ենթադրում են աշխատակիցները: Միավորման տնօրենը վերջերս բարձրացրել է նաեւ արտադրամասերի՝ կազմակերպությանը վճարվող հարկը՝ ամսական 40 դոլարից դարձնելով 250, ինչին արտադրամասերի պետերը չեն համաձայնել: ՌՈՒԶԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2005
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930