
ԱՌԱՋԻՆ ՏԵՍԱՀՈԼՈՎԱԿԸ Երիտասարդ երգիչ Արթուր Ղազարյանը նկարահանել է իր առաջին տեսահոլովակը՝ «Դու որտեղ ես», որի երաժշտությունը իրենն է, իսկ խոսքերը՝ Ներսես Աթաբեկյանինը: Ռեժիսորն է Խաչատուր Կարապետյանը: Ա. Ղազարյանը ավարտել է Երգի պետական թատրոնի վոկալ բաժինը: Մասնակցել է հանրապետական տարբեր փառատոների, այդ թվում՝ «Կռունկ», «Ամառային անձրեւ», «Զարթոնք» եւ այլն: Ունի 10-ից ավելի հեղինակային երգեր: Ներկայումս աշխատում է նոր երգի վրա, որ կոչվում է «Մայր իմ»: Գ. Հ.