Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչու

Հունիս 29,2005 00:00

Ինչու է պետք դիմել բժշկի Ծնողները միտումնավոր չեն բուժում իրենց որդիների հարթաթաթությունը, որպեսզի նրանց բանակ չտանեն: Հարթաթաթություն ունեցող անձինք շարասյունում քայլելու լուրջ խնդիրներ են ունենում եւ, հետեւաբար, նրանց բանակ չեն զորակոչում: Սակայն պարզվում է՝ բոլոր դեպքերում չէ, որ արատը կարող է փրկել բանակից: «Բանակ չեն տանում այն դեպքում, երբ ոտնաթաթը լրիվ լայնացած ու դեֆորմացված է, ոսկորների գերաճ կա,- պարզաբանում է «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոնի «Արաբկիր» մանկական պոլիկլինիկայի մերսող-մեթոդիստ Հասմիկ Ղազարյանը:- 3 տարեկանից հետո չբուժվելու դեպքում առաջանում է ծռաթաթություն, ոսկորների գերաճ, ինչը երեխայի մոտ բացի արտաքին ոչ նորմալ տեսքից, նաեւ ոտքերի ցավ է առաջացնում, երեխան քայլելիս շատ շուտ հոգնում է»: Պոլիկլինիկայում արված մեր հարցումից պարզվեց, որ 6-7 տարեկան ամեն 3-րդ երեխան հարթաթաթություն ունի: Պրոֆիլակտիկայի համար Հ. Ղազարյանը ծնողներին առաջարկում է մինչեւ 1-1,5 տարեկանը պարզապես ժամանակ առ ժամանակ շոյել երեխայի ոտնաթաթի տակը: Այդ տարիքում հարթաթաթության համար մերսումներ չի կարելի, քանի որ մինչեւ 3 տարեկանը թաթի զարգացմանը չի կարելի խանգարել: «Կան հատուկ՝ «սուպինատրով» կոշիկներ, որոնք ոտքի մեջտեղի մասում քիչ բարձր են, իսկ դիմացն ու հետեւը՝ փակ: Դա օգնում է ոտնաթաթի մկանների ճիշտ զարգացմանն ու հարթաթաթության բուժմանը»: Օգտակար են տաք ու սառը վաննաները, որ երեխայի ոտքերի կծկումներ են առաջացնում, բոբիկ ավազի վրա քայլելը եւ այլն: «Նաեւ նորածին երեխաների մոտ շատ հաճախ լարվածություն է նկատվում, ինչը ծնողների կողմից անտեսվում է: Եվ մերսումների չգնալու դեպքում երեխան քայլելիս սկսում է ճոճվել, ընկճված է լինում, հաճախակի ընկնում է, քայլում է թաթերի ծայրին, խեղճանում է, նաեւ՝ հոգեբանության վրա է ազդում, շարունակ ուշադրության կենտրոնում է լինում, ինքնուրույն չի մեծանում: Բայց հաճախ 10-15 օրվա մերսումներն ամբողջ կյանքի համար բավարար են»: Հանդիպում են կեցվածքի տարբեր շեղումներ, որոնք շատ հաճախ ծնողները չեն էլ նկատում: «Մեզ դիմում են նաեւ ռախիտից հետո ստորին վերջույթներում առաջացած xաձեւ եւ 0աձեւ դեֆորմացիաների, ծուռվզության, կոտրվածքներից հետո հոդերի ֆունկցիայի վերականգնման, կեցվածքի հետ կապված շեղումների համար: Վերջիններս հիմնականում առաջանում են հեռուստացույցի կամ համակարգչի մոտ երկար լարված նստելուց»: Ըստ Հ. Ղազարյանի, 1.5 ամսականից սկսած՝ աշնանը շատ օգտակար են դիմադրողականությունը բարձրացնող մերսումները, որ ամբողջ ձմեռվա համար բավարար են: Հ. Բ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2005
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930