Լրահոս
Օրվա լրահոսը

«Դատական

Հունիս 29,2005 00:00

«Դատական ալիքը»՝ պատվի հայցադիմումով Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարան այդպես էլ չներկայացավ Մոսկովյան անցուղի 6 շենքի 71 բնակարանի բնակչուհի Լիա Ռեւազյանը: Նա, ինչպես դատավոր Վազգեն Լալայանն ասաց, նշանակված նիստի մասին «պատշաճ ծանուցված» էր եղել: Դատարան էին ներկայացել հայցվորը՝ «Դատական ալիք» ծրագրի հեղինակ եւ վարող Ջուլիետա Ամիրխանյանն ու նրա ներկայացուցիչը՝ փաստաբան Կարեն Մեջլումյանը: Լրագրողը դատարան է դիմել պատիվն ու արժանապատվությունը արատավորող, իրականությանը չհամապատասխանող տեղեկությունները հերքելու պահանջով: Թոշակառու Լիա Ռեւազյանը «Լրագրողական կեղեքման մասին» վերտառությամբ նամակ էր ուղարկել հանրապետության նախագահ Ռ. Քոչարյանին, վերահսկողական ծառայության ղեկավար Վահրամ Բարսեղյանին, Արդարադատության խորհրդի քարտուղար Իշխան Նազարյանին, ԱԺ նախագահին, օմբուդսմենին, Դատարանների միության նախագահին, ինչպես նաեւ երկու միջազգային հիմնադրամներին՝ «Եվրասիային» եւ Սորոս հիմնադրամին: Լ. Ռեւազյանը իր նամակում նշել էր, թե «միջազգային կազմակերպությունների գրանտներն օգտագործվում են ժողովրդի դեմ, ունեն նպատակ ավելացնել երկրում թշնամանքը: Դրա վառ օրինակը «Եվրասիա» եւ «Սորոս» հիմնադրամներից միջոցներ ստացող «Դատական ալիք» ծրագիրն է»: Քաղաքացին նաեւ նշել էր, թե «Ջուլիետա Ամիրխանյանը երբեւէ որեւէ դատավորի մասին թթու խոսք անգամ չի ասել», որովհետեւ «դատավորի կին» է: Այս կապակցությամբ հայցադիմումում Ջ. Ամիրխանյանը ռեպլիկի կարգով նկատել էր, թե «ոչ ոք ինձ դատավորներին թթու խոսք ասելու համար փող չի տվել» եւ ընդհանրապես ինքը փողեր չի փոշիացրել, ինչպես պնդել էր թոշակառուն: Վերջինս «մեղադրել» էր նաեւ լրագրողին, թե «փող է տվել Ամիրյան փողոցի 15 շենքի բնակիչներին, որ վերջիններս աղմկեն» (խնդիրը կապվում է «Թոռնիկ Եվա» ՍՊԸ-ին բակից 100 քմ հողամաս տրամադրելու հետ): Իր «մեղադրական նամակում» Լիա Ռեւազյանը նաեւ նշում է, թե Ջ. Ամիրխանյանը «ավելի լավ կլիներ, որ մեկնաբաներ Տաշիրում տեղի ունեցած եւ իր ամուսնու կողմից դատված անմեղ անձի՝ Արմեն Պողոսյանի մասին», որին 15 տարի էին տվել, իսկ հետո պարզել են, որ դա դատական սխալ է եւ արդարացրել են: «Վերը նշված տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում եւ զրպարտանք են»,- ասում է Ջ. Ամիրխանյանը, որը նաեւ հայտնեց, թե իր ամուսինը ակնարկված Ա. Պողոսյանի դատավարությունն իրականացնող դատարանի կազմում չի եղել: Երեկ հայցվոր լրագրողի ներկայացուցիչը նախ կողմ էր, որ դատական նիստը շարունակվի առանց պատասխանողի եւ ապա դատարանում հրապարակեց եւ դատարանին փոխանցեց «հերքող տեղեկություններով նամակը»: Իբրեւ իրենց իրավունքների արդյունավետությունն ապահովող միջոց, խնդրեց Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության միջոցով պարտավորեցնել թոշակառուին ուղարկել հերքող տեղեկություններով նամակը, որը ավարտվում էր այսպես. «Վերը նշված տեղեկություններն իրականությանը չեն համապատասխանում, դրանք մտացածին են»: ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2005
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930