Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՍՊԱՐԵԶՈՒՄ ՊԱՏԱՆԻ ՀԵԾՅԱԼՆԵՐՆ ԷԻՆ

Հունիս 28,2005 00:00

ԱՍՊԱՐԵԶՈՒՄ ՊԱՏԱՆԻ ՀԵԾՅԱԼՆԵՐՆ ԷԻՆ Արդեն կարելի է վստահաբար ասել, որ ձիասպորտը հանրապետությունում վերածնվել է: Այդ են վկայում ավելի հաճախակի կազմակերպվող մրցումները (ինչպես վերջերս լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ խոստացել էր մարզաձեւի ֆեդերացիայի նախագահ Հայրապետ Հայրապետյանը) եւ մրցումների մասնակիցների ու հանդիսականների ավելացող թվաքանակը: Շաբաթ օրը մայրաքաղաքի «Հովիկ Հայրապետյանի անվան ձիասպորտի կենտրոնում» անցկացվեց Հայաստանի պատանեկան առաջնությունը՝ արգելքների հաղթահարում մրցաձեւից: Ձիասպորտի կենտրոնի, «10-10» համալիրի, «Այրուձի» եւ «Սիլ Գրուպ» ակումբների 12 պատանի նժույգավարներ (նախապես հայտավորված էր 13 մարզիկ, սակայն նժույգի հիվանդության պատճառով նրանցից մեկը չմտավ ասպարեզ) պայքարեցին ՀԱՕԿ-ի եւ ձիասպորտի ֆեդերացիայի հավաստագրերին ու սահմանված թանկարժեք պարգեւներին տիրանալու համար: Նրանք 100 վայրկյան ստուգողական ժամանակում պետք է հաղթահարեին 540 մետր մրցատարածությունը, որում տեղադրված էին 80 սմ բարձրությամբ 11 արգելքներ: Փույթ չէ, որ բոլորին չհաջողվեց հատել եզրագիծը, այդ թվում՝ նաեւ հաշվարկից դուրս հանդես եկող միակ աղջիկը՝ «10-10» համալիրի սանուհի Քրիստինե Գալյանը, դրա փոխարեն բավականին համառ ստացվեց բոլոր արգելքները հաղթահարած հինգ պատանի մարզիկների միջեւ պայքարը: Ըստ կանոնակարգի, որը համապատասխանում էր միջազգային մրցումների անցկացման «Ա» կարգի պահանջներին, լավագույն երեք արդյունքն ունեցող նժույգավարները երկրորդ փուլում որոշելու էին հաղթողին: Ասենք նաեւ, որ չորս հոգու թույլատրվել էր մեկնարկի ելնել երկու անգամ, սակայն տարբեր ձիերով: Ի վերջո, եզրափակիչ փուլ անցան երկու հոգի՝ մրցատարածությունը 84 վայրկյանում եւ առանց տուգանային միավորի հաղթահարած ձիասպորտի կենտրոնի ներկայացուցիչ Տարոն Պետրոսյանը՝ Խելգա նժույգով, նույն Տարոն Պետրոսյանը, այս անգամ՝ Սկալդով (94 վրկ, 0 տուգանային միավոր) եւ «Այրուձի» ակումբից՝ Կարեն Մակարյանը՝ Մալիբույով ( 86 վրկ, 0 տուգանային միավոր): Այստեղ նրանք պետք է հաղթահարեին 256 մետր, 6 արգելք, որի համար սահմանվել էր 47 վայրկյան: Սկզբում Տարոնը Խելգա նժույգով տարածությունն առանց տուգանքի անցավ 40 վայրկյանում: Կարենը նրա արդյունքը գերազանցեց 2 վայրկյանով: Բայց Տ. Պետրոսյանը Սկալդի վրա իրեն ավելի վստահ դրսեւորեց՝ ցույց տալով 33 վայրկյան ցուցանիշ՝ միաժամանակ դառնալով եւ հաղթող, եւ երրորդ մրցանակակիր: Իսկ Կարեն Մակարյանը գրավեց երկրորդ տեղը: ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2005
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930