Լրահոս
Օրվա լրահոսը

Դատարանն

Հունիս 28,2005 00:00

Դատարանն աջակցեց կավատին 2005թ. մայիսի 25-ին Կոտայքի մարզի առաջին ատյանի դատարանը, դատավոր Գագիկ Հեբոյանի նախագահությամբ, կայացրեց մի որոշում, որը ցույց է տալիս, թե ինչպես են Հայաստանում օժանդակում տարիներ շարունակ հայ կանանց Արաբական Միացյալ էմիրություններում վաճառող կավատներին: Նրանց համար նախ մեղմ պատիժներ են սահմանում, ապա՝ հնարավորինս շուտ ազատ արձակում՝ «գործը» շարունակելու հնարավորություն տալով: Այդ օրը դատական նիստում քննվում էր «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի ադմինիստրացիայի միջնորդությունը դատապարտյալ, հայտնի կավատ Մարիետա Մուսայելյանին պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատելու հարցը: Դատական նիստի ժամանակ դատավոր Գ. Հեբոյանը «պարզել» է. «Դատապարտյալ Մարիետա Մուսայելյանը 10.02.2005թ. (Մ. Մուսայելյանը իրականում դատապարտվել է 03.11.2004-ին) Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի կողմից ՀՀ քրօրի 262 հոդվածի 1-ին, 325 հոդվածի 2-րդ մասերով, ՀՀ քրօրի 66 հոդվածի կիրառմամբ դատապարտվել է ազատազրկման՝ 1 տարի 6 ամիս ժամանակով: Պատժի սկիզբը՝ 05.11.2004թ.-ից, պատժի չկրած մասը՝ 10 ամիս 10 օր: Քննարկելով միջնորդությունը, լսելով ՔԿՀ ադմինիստրացիայի ներկայացուցչին, դատապարտյալին, հաշվի առնելով կատարված հանցագործության բնույթը եւ հասարակական վտանգավորության աստիճանը, դատապարտյալի անձը՝ այն, որ պատժի կրման ընթացքում չնայած թույլ է տվել կարգապահական խախտում, որի համար հիմնարկի պետի կողմից բնութագրվել է զրույցով, որից հետեւություններ է արել, փոխել է վարքագիծը, ենթարկվել է սահմանված կարգ ու կանոնին, աշխատանքի է ներգրավվել տարածքի մաքրման եւ բարեկարգման բրիգադում, տրված հանձնարարությունները կատարել է ժամանակին, խորապես զղջացել է կատարած արարքի համար, ապացուցել է իր ուղղված լինելը, հաստատապես կանգնած է ուղղման ճանապարհին, դատարանը գտավ, որ միջնորդությունը ենթակա է բավարարման: Վերոգրյալի հիման վրա եւ ղեկավարվելով ՀՀ քրդատօրի 434, 438 հոդվածներով՝ դատարանը որոշեց. միջնորդությունը բավարարել: Մարիետա Մուսայելյանին պայմանական վաղաժամկետ ազատել պատժի մնացած մասը՝ 11 ամիս 10 օրը կրելուց»,- գրված է դատավճռում: Ո՞ւմ հրահանգով է գործը շուտափույթ մտել դատարան, եւ նույնիսկ պատժի կեսը չկրած կավատն ազատ է արձակել, պետք է պարզեն իրավապահները, եթե, իհարկե, նման ցանկություն ունեն: Դատարանի այս որոշման դեմ կարող էր վերաքննիչ բողոք բերել դատախազությունը, ինչը, սակայն, չի արել: ԷԴԻԿ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ www.hetq.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել