Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՌԱՆՑ

Հունիս 25,2005 00:00

ԱՌԱՆՑ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ ԱԶԳ ՉԿԱ Ազգային համաձայնության գաղափարը մեզ համար միշտ եղել է անհրաժեշտություն: Չարենցից մինչեւ Նժդեհ արծարծվել են թեւավոր ասույթներ միասնականության եւ համաձայնության մասին, բայց վերջերս պարզվել է, որ դա ոչ մեկին պետք չէ: Վերջերս ԱԺ խոսնակ Արթուր Բաղդասարյանը հանդես եկավ քաղաքական հանդուրժողականությամբ ազգային համաձայնության եւ միասնության կոչով: Թվում է բավարար հիմք կա պնդելու, որ գոնե այս հարցում բոլորը համակարծիք են: Սակայն ի պատասխան դրա՝ լրագրողները հարցեր են տալիս այն մասին, թե ինչով է պայմանավորված օպոզիցիոն մի շարք լիդերների դրական կարծիքը ԱԺ խոսնակի մասին: Անմիջապես բեմ են հանվում քաղաքական շահերն ու հնարավոր դաշինքների ստեղծումը: Եվ բոլորը մոռանում են ազգային համաձայնության անհրաժեշտության մասին եւ այն մասին, որ դրան պետք է գնալ անհապաղ եւ առանց վարանելու: Ժամանակը ցույց է տվել, որ կարճաժամկետ շահեր հետապնդող բոլոր դաշինքները ոչ կենսունակ են: Այս դեպքում անհրաժեշտ է միայն մի բան՝ կենսունակ գաղափարներ, որոնք ի զորու են առաջ մղել հասարակությունը: Կենսունա՞կ են արդյոք ժողովրդավարության, հասարակական միասնության, արդար ընտրությունների գաղափարները: Պատասխանի փոխարեն բավական է ետադարձ հայացք նետել այն երկրների վրա, որտեղ այդ մեխանիզմները գործում են: Հնարավո՞ր է արդյոք համախմբվել եւ կյանքի կոչել այդ գաղափարները Հայաստանում. երեւի՝ այո: Սակայն պարզվում է՝ դա ոչ մեկին պետք չէ: Նախ՝ դա պետք չէ ընդդիմությանը: Այդ է պատճառը, որ ընդդիմադիր գործիչները նախընտրում են ավելի ակտիվորեն արծածել «հանցագործ վարչակազմ» եւ «հեղափոխություն» բառերը, քանի որ արդար եւ խաղաղ ընտրությունների ժամանակ որոշվում է քաղաքական ուժի «իրական արժեքը»: Համոզված ենք, որ նրանք էլ կցանկանային արտաբերել «ազգային համաձայնություն», «ժողովրդավարություն», «արդար ընտրություններ» կարգախոսներն ու առաջնորդվել դրանցով, սակայն հանգամանքների բերումով նրանք անգամ այդ բառերն արտաբերել չեն կարող: Օլիգարխներին դա նույնպես պետք չէ: Արդար ընտրությունները բերում են նրան, որ իշխանության գլուխ կանգնում է ժողովրդի իրական քվեն վայելող քաղաքական գործիչ եւ պահանջելու է, որ նրանք հաշվետու լինեն ժողովրդին: Թվում է, թե ժողովրդին ազգային համաձայնությունը պետք չէ, քանի որ նա ուղղակի վախենում է «ազգային համաձայնություն» բառակապակցությունից: Համաձայնություն նշանակում է գաղափար: Գաղափար նշանակում է կառուցողական աշխատանքի անհրաժեշտություն. ժողովուրդը ետ է վարժվել դրանից: Քաղաքացիական հասարակությունը ազգային համաձայնության դասական մոդելն է: Այս առումով պետք է հնարավորն անենք, որ նախ ազգը համաձայնվի, որ օրենքը գերակա է, հետո նա պետք է համաձայնվի, որ գերակայությունը անհրաժեշտ է բոլորի համար, եւ որ արդար ընտրություններն ավելի կարեւոր են, քան ցանկացած հեղափոխություն, քանի որ ընտրություն կատարելիս անձը դառնում է քաղաքացի, իսկ ցանկացած հեղափոխության դեպքում մենք ստիպված ենք անցնել նույն ճանապարհը անիշխանությունից դեպի պետություն: Ինչքա՞ն ենք մնալու կես ճանապարհին: ԱՆՈՒՇ ՍԵԴՐԱԿՅԱՆբանասիրական գիտությունների թեկնածու, ԵՊՀ դասախոս

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2005
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930