Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԵՐՈՆՔ ԴՐՍՈՒՄ Առնվազն

Հունիս 25,2005 00:00

չորս
մեդալ Հունիսի 19-ից Հունգարիայի Շիոֆոկ քաղաքում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի
պատանեկան առաջնությունը թեւակոխել է վճռորոշ փուլ: Մենք արդեն տեղեկացրել ենք, որ
մեր հանրապետությունը պատանեկան հավաքականի ավագ մարզիչ Ֆեդյա Ալեքսանյանի ղեկավարությամբ
մրցավայր է ժամանել ինը մասնակցով: Մեկնելու նախօրյակին ավագ մարզիչը մեզ հետ զրուցելիս
հավաստիացրել էր, որ իրենք Հունգարիայում անպայման մեդալներ կնվաճեն: Ու կատարեց
խոստումը: Վիճակագրությունը ցույց է տալիս, որ պարոն Ալեքսանյանի սաները,
որպես կանոն, միջազգային մրցուղերթներից ձեռնունայն չեն վերադառնում: Թերեւս բացառություն
է 1999 թվականին Ռիգայում կայացած Եվրոպայի պատանեկան առաջնությունը, որտեղ կաշվե
ձեռնոցի մեր պատանի վարպետներն անմասն մնացին մեդալներից: Եվ ահա, Շիոֆոկից
տեղեկացանք, որ հայաստանցի բռնցքամարտիկներից չորս հոգի մտել են կիսաեզրափակիչ, հետեւաբար,
մեր հավաքականի հաշվարկում արդեն իսկ չորս մեդալ կա: Մասնավորապես, սեւանցի 48 կգ
քաշային Սամվել Բարսեղյանը 1/2 եզրափակիչում հավասար պայքարում միավորների աննշան
տարբերությամբ է զիջել անգլիացի մրցակցին՝ բավարարվելով բրոնզե պարգեւով: Նա ըստ
էության կրկնել է անցած տարվա իր ցուցանիշը: Դրա փոխարեն 63 կգ քաշային կարգում հանդես
եկող Հայկ Սեդրակյանը՝ Գյումրիից, նույն փուլում մեծ առավելությամբ պարտության է
մատնել թուրք հասակակցին ու մտել եզրափակիչ՝ իր համար ապահովելով առնվազն արծաթե
մեդալ: Մեր մյուս երկու բռնցքամարտիկների վերջին մրցելույթների մասին երեկ ցերեկը
դեռ տեղեկություն չկար: Բայց ինչ էլ լինի, Եվրոպայի պատանեկան առաջնությունում
առնվազն չորս մեդալ ունենալը արդեն իսկ ձեռքբերում է: Հիմնական իրադարձությունների
ժամանակը Մեկօրյա հանգստից հետո Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում ընթացող
շախմատի տղամարդկանց Եվրոպայի անհատական առաջնության մասնակիցները վերսկսեցին պայքարը:
Այսօր, 7-րդ տուրում հայաստանցի շախմատիստները կազմել են հետեւյալ զույգերը.
Սերգեյ Կարյակին-Կարեն Ասրյան, Լեւոն Արոնյան-Ալեքսանդր Բելյավսկի, Գաբրիել Սարգսյան-Յասեկ
Գդանսկի, Իգոր Կուռնոսով-Սմբատ Լպուտյան, Տիգրան Նալբանդյան-Տիգրան Լ. Պետրոսյան,
Արտաշես Մինասյան-Մաթյուզ Բարտեզ, Սայմոն Ուիլյամս-Աշոտ Անաստասյան, Էրվին Լամի-Լեւոն
Բաբուջյան: Առաջնության առաջին հատվածում մեր տղաներից առավել հաջող հանդես
են եկել գրոսմայստերներ Կարեն Ասրյանը, Լեւոն Արոնյանը եւ Գաբրիել Սարգսյանը, որոնք
չեն ճաշակել պարտության դառնությունը: Կարենը վեց տուրից հետո 5,0 (4 հաղթանակ, 2
ոչ-ոքի եւ 0 պարտություն) միավորով զբաղեցնում էր 4-րդ տեղը, Լեւոնը՝ 4,5 (+3, =3,
-0) միավորով 7-րդն էր, իսկ Գաբրիելը՝ 4,0 (+2, =4, -0), ընթանում էր 30-րդ հորիզոնականում:
Ինչ վերաբերում է Հայաստանը ներկայացնող մյուս շախմատիստների զբաղեցրած տեղերին
եւ ցույց տված տեխնիկական արդյունքներին, դրանք այսպիսին են՝ 83. Սմբատ Լպուտյան՝
3,5 (+3, =1, -2), 102. Արտաշես Մինասյան՝ 3,0 (+3, =0, -3), 108. Տիգրան Լ. Պետրոսյան՝
3,0 (+1, =4, -1), 120. Տիգրան Նալբանդյան՝ 3,0 (+1, =4, -1), 150. Աշոտ Անաստասյան՝
2,5 (+2, =1, -3), 158. Լեւոն Բաբուջյան՝ 2,5 (+2, =1, -3): Էլինան պարտվե՞լ
է Քիշնեւում ընթացող շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնության հաղթողին
ու մրցանակակիրներին որոշելու համար կազմակերպիչներին հարկ եղավ երեկ կազմակերպել
լրացուցիչ մրցամարտ: Մենք այս մասին երեկ տեղեկացրել ենք: Բրոնզե մեդալին հավակնում
էր նաեւ մեր հայրենակցուհի Էլինա Դանիելյանը: Ըստ չճշտված լուրերի, Էլինան 0,5:1,5
հաշվով պարտվել է Սիլվիա Կոլլային ու զրկվել մրցանակային տեղից: ԱՇՈՏ
ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել