Լրահոս
Օրվա լրահոսը

«Պարտքի

Հունիս 24,2005 00:00

«Պարտքի տակ չենք ուզում մնալ» Հայտարարում է մոդելյոր-դիզայները«Լիանել» նորաձեւության տունը իր սրահում, ստեղծման առաջին տարելիցի առիթով, հուլիսի 1-7-ը կներկայացնի բազմազան ծաղիկներով ագուցված 13 երեկոյան եւ հարսանեկան զգեստների առաջին հավաքածուն: Ինչպես «Առավոտին» հայտնեց նորաձեւության տան դիզայներ-մոդելավորող Լիանա Խաչատրյանը, մեր իրականությունում առաջին անգամ, աշխատանքները կցուցադրեն ոչ թե մոդելները, այլ մանեքենները. «Առաջին հայացքից գուցե «զգեստների ցուցահանդես» բառակապակցությունը տարօրինակ հնչի, բայց Եվրոպայում դեռ դարեր առաջ այս եղանակով ցուցադրվել են նորաձեւության առաջին նմուշները»: «Առավոտի» դիտարկմանը՝ «Մեր օրերում նվազել է առօրյա զգեստների ցուցադրությունը ոչ միայն Հայաստանում: Ձեր մոդելներից, նույնիսկ եթե դրանք աննման են, մտավախություն չունե՞ք, որ հաճախ չեն օգտվի, որովհետեւ դրանք նախատեսված են հատուկ առիթների համար, էլ չասենք բարձր գների մասին, Լ. Խաչատրյանը պատասխանեց. «Մեր զգեստները միայն ձեռքի աշխատանքի արդյունք են՝ համադրված բազմապիսի ծաղիկներով: Հիմնելով նորաձեւության տունը, առաջին հերթին ցանկացանք տարբերվել մյուսներից: Ձեր հարցի մեջ օգտագործեցիք աննման բառը: Այո, մեր մոդելները հենց այդպիսին են, որոնց վերջնական տեսքի համար քրտնաջան աշխատում ենք: Ինչ վերաբերում է գներին, ապա դրանք հնարավորինս հարմարեցված են հայաստանյան շուկային: Հավաստիացնեմ ձեզ, որ զգեստի շքեղությունը կտորի կամ գործվածքի գնից չի կախված: Կարելի է շատ հասարակ կտորից երեւակայության ու, բնականաբար, ամիսների չարչարանքից հետո ստանալ մի շքեղ մոդել»: Մեր հետաքրքրությանը՝ կարելի՞ է ենթադրել, որ ստեղծագործում եք միայն «հոգու համար», թե՞ ունեք հզոր ֆինանսավորող: «Մենք ֆինանսավորողների կամ ներդրողների կարիք չունենք: Ոչ այն պատճառով, որ այս գործում ֆինանս հարկավոր չէ կամ կարելի է քչով էլ բավարարվել, այլ, հայերեն ասած՝ պարտքի տակ չենք ուզում մնալ»,- ասաց Լիանան: Դիզայներ-մոդելավորողը մասնավորապես նշեց, որ իրենք ունեն միայն գործակալների կարիք. «Նրանք կօգնեն տարածել մեր մոդելները աշխարհով մեկ»: Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆՆկարում՝ Լ. Խաչատրյանը՝ իր ստեղծած զգեստով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել