Այսօր Լեհաստանի մայրաքաղաքում ընթացող
շախմատի Եվրոպայի տղամարդկանց անհատական առաջնությունում հանգստյան միակ օրն է: Հինգերորդ
տուրի ավարտից հետո մեր հանրապետության ինը պատվիրակներից իրենց լավագույն կողմերով
են դրսեւորել երիտասարդ գրոսմայստերներ Լեւոն Արոնյանը եւ Կարեն Ասրյանը, որոնք ընթանում
են առաջատարների խմբում: Ճիշտ է, մրցաշարային աղյուսակը 4,5-ական միավորով գլխավորողների
թվում նրանք չկան, սակայն ունենալով նրանցից կես միավոր պակաս, 5-13-րդ հորիզոնականը
բաժանողների խմբում են: Լեւոնը 8-րդն է, Կարենը՝ 12-րդը: Ընդհանուր առմամբ վատ չեն
նաեւ Գաբրիել Սարգսյանի գործերը: Նա 3,5 միավորով 229 մասնակիցների մեջ 40-րդն է:
Մեր մյուս շախմատիստներն ըստ հերթականության մրցաշարային աղյուսակում զբաղեցնում
են հետեւյալ տեղերը. 62. Արտաշես Մինասյան՝ 3,0, 100. Աշոտ Անաստասյան, 111. Տիգրան
Լ. Պետրոսյան, 115. Սմբատ Լպուտյան, 125. Տիգրան Նալբանդյան՝ 2,5-ական միավոր, 191.
Լեւոն Բաբուջյան՝ 1,5: Երեկ կայացած 6-րդ տուրում հայաստանցի շախմատիստները
կազմեցին հետեւյալ զույգերը. Սերգեյ Վոլկով-Լեւոն Արոնյան, Կարեն Ասրյան-Վիկտոր Բոլոգան,
Ալեքսանդր Նատաֆ-Գաբրիել Սարգսյան, Սանգ Սաո-Արտաշես Մինասյան, Կրունոսլավ Հուլակ-Սմբատ
Լպուտյան, Ռոբերտ Կեմպինսկի-Տիգրան Նալբանդյան, Տիգրան Լ. Պետրոսյան-Արտյոմ Իլյին,
Աշոտ Անաստասյան-Միլոշ Պավլովիչ, Լեւոն Բաբուջյան-Մարչին Սլիվինսկի: «Առավոտի»
շախմատասեր ընթերցողներին տեղեկացրել էինք, որ Վարշավայում հանդես են գալիս նաեւ
Սլովակիայի մարզական դրոշի պատիվը պաշտպանող Սերգեյ Մովսիսյանը եւ Ռուսաստանը ներկայացնող
Սերգեյ Գրիգորյանցը: Հինգերորդ տուրից հետո առաջինը 3,5 միավորով 45-րդն էր, երկրորդը՝
2,5 միավորով 121-րդը: Երեկ ուշ երեկոյան 6-րդ տուրում մեր շախմատիստները
արձանագրեցին հետեւյալ արդյունքները. Սերգեյ Վոլկով-Լեւոն Արոնյան՝ 1/2, Կարեն Ասրյան-Վիկտոր
Բոլոգան՝ 1:0, Ալեքսանդր Նատաֆ-Գաբրիել Սարգսյան՝ 1/2, Սանգ Սաո-Արտաշես Մինասյան՝
1:0, Կրոնուսլավ Հուլակ-Սմբատ Լպուտյան՝ 0:1, Ռոբերտ Կամպինսկի-Տիգրան Նալբանդյան՝
1/2, Տիգրան Լ. Պետրոսյան-Արտյոմ Իլյին՝ 1/2, Աշոտ Անաստասյան-Միլոշ Պավլովիչ՝ 0:1,
Լեւոն Բաբուջյան-Մարչին Սլիվինսկի՝ 1:0: Այսպիսով, Եվրոպայի
առաջնության հասարակածում մեր շախմատիստներից լավագույն արդյունքն ունի երիտասարդ
գրոսմայստեր Կարեն Ասրյանը՝ 5,0 միավոր: