Լրահոս
Օրվա լրահոսը

Նախընտրական

Հունիս 23,2005 00:00

Նախընտրական ասֆալտապատում Հերթը հասավ Նոր Նորք համայնքին Նման աշխատանքներ են իրականացվում մի շարք համայնքներում: Երեկ Երեւանում շրջայցի ժամանակ քաղաքապետ Երվանդ Զախարյանը հայտնեց, որ համայնքների փողոցների վերանորոգման համար բյուջետային միջոցներից 1,9 միլիարդ դրամ է հատկացվել: Հետաքրքիր է սակայն, որ համայնքներում ասֆալտապատման աշխատանքների ժամանակագրությունը համընկնում է տվյալ համայնքի թաղապետի ընտրությունների նախընտրական շրջանի հետ: Ավելին՝ մեր տեղեկություններով, այս կամ այն համայնքում ասֆալտապատման ծրագիրը խնամքով հարմարեցվում է ընտրություններին: Օրինակ, Ավան համայնքը բարեկարգելու հերթը համընկավ հենց թաղապետի ընտրությունների նախընտրական շրջանին: Առաջիկայում համայնքապետի ընտրություններ են նաեւ Նոր Նորք համայնքում: Քաղաքապետն իր շրջայցի ընթացքում ծանոթացավ նաեւ Նոր Նորք, Էրեբունի եւ Աջափնյակ համայնքների վթարային շենքերի ամրացման աշխատանքներին: Նման դեպքերից ամենաշատ լուսաբանվածը ամենաշատ լուսաբանվածը Արցախի 8 հասցեի երկու շենքերն են, որոնք իրենց առանցքից թեքվել էին մոտ 70 սանտիմետր: Շենքերի ամրացման նախագծի հեղինակ Ռուբեն Հարությունյանը վստահեցրեց, որ «թեքման պրոցեսը կանխվել է»: Սակայն այդ հանգամանքը դժվար թե սփոփի բնակիչներին: Խնդիրն այն է, որ, նույն մասնագետի բնորոշմամբ, այդ շենքերը երկրաբանական տեսակետից սխալ են նախագծված: Հետեւաբար՝ որքանո՞վ է նպատակահարմար դրանք ամրացնելը նոր շենք կառուցելու փոխարեն: Հատկապես որ՝ Հայաստանը գտնվում է սեյսմավտանգ գոտում: 5-6 տարի էլ Նոր Նորքի 8-րդ զանգվածի թիվ 31 վթարային շենքի բնակիչներն են վախից արթուն գիշերներ անցկացրել: Մինչեւ շենքը սողանքից փրկելու համար քաղաքային իշխանությունները որոշել են հենապատ կառուցել: Նույն վտանգը սպառնում է նաեւ թիվ 30 շենքին եւ հարակից թիվ 186 դպրոցին: Երեկ քաղաքապետը բանավոր որոշում կայացրեց պատնեշել նաեւ այդ շենքերը: Աջափնյակ համայնքում ամրացման ընթացքի մեջ է վթարային յոթ շենք: Այս համայնքում, օգտվելով առիթից, բնակիչները բողոքեցին, որ շինաշխատանքները խոչընդոտում են շենքերի աղբահանությանը եւ որ շոգ օրերին մարդիկ խեղդվում են աղբի հոտից: ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ Հ. Գ. Շրջայցից հետո քաղաքապետը վստահեցրեց, որ առաջիկա երկու ամիսներին կապամոնտաժվի 25 բենզալցակայան:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2005
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930