Լրահոս
Օրվա լրահոսը

«Ո՞Վ

Հունիս 23,2005 00:00

«Ո՞Վ Է ԱՅՍ ՏԵՔՍՏԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒՆ» ՀՀՇ վարչության անդամ Արամ Մանուկյանը երեկ «Առավոտի» թղթակցի հետ զրույցում քննադատեց սահմանադրական բարեփոխումները՝ բովանդակային եւ ոչ բովանդակային առումներով: Վերջինիս առիթով Ա. Մանուկյանը ասում է. «Ոչ մեկը թող չհամարձակվի մեզ «խռովկան» կամ ոչ ռեֆորմատոր անվանել, քանի որ այս երկրում ինչ ռեֆորմ եղել է, եղել է հենց ՀՀՇ-ի օրոք: 98-ից հետո Հայաստանում որեւէ ռեֆորմ չի եղել»: Պրն Մանուկյանը չի պնդում, որ գործող Սահմանադրությունը բովանդակային փոփոխությունների կարիք չունի, բայց «եթե այդ փոփոխությունները պետք է լինեն 95-ի ընդունվածից վատը, եթե դրանք պետք է լինեն իրենց իշխանությունն ամրապնդելու համար՝ մենք, բնականաբար, մերժելու ենք»: Ինչ վերաբերում է բովանդակային մասին, ՀՀՇ վարչության անդամը առաջարկվող փոփոխությունները «տրամաբանությունից դուրս եւ անգրագետ» է որակում: Մասնավորապես, համեմատելով նախագահի, ԱԺ-ի եւ ՏԻՄ մարմինների՝ գործող Սահմանադրությունում ամրագրված ու առաջարկներում փոփոխված ժամկետները, նա ասում է. «Մեր գրած սկզբունքում գործում է իշխանությունների փոփոխության ռոտացիոն տրամաբանությունը, հեղաշրջումների ձեւով անընդհատ իշխանափոխությունների բացառումը: Հիմա այդ տրամաբանությունը ջարդել են եւ էժան պոպուլիզմն են բերել՝ ՏԻՄ պաշտոնավարման ժամկետը չորս տարի դարձնելով: Դաշնակցականների պոպուլիզմն էլ երկքաղաքացիության առաջարկն է: Մեր տեքստում գրված է՝ «ՀՀ 18 տարին լրացած քաղաքացին….», իրենք գրում են՝ «18 տարին լրացած ՀՀ քաղաքացին»: Հարյուր անգամ ասացինք, որ քաղաքացու 18 տարին պիտի լրացած լինի, ոչ թե՝ ՀՀ-ի»: Պարոն Մանուկյանը բերում է այլ լեզվական սխալների օրինակներ եւս, որոնք «երկու տարի ասել-ծաղրելուց հետո էլ չեն ուղղում»: Այս ամենից ելնելով՝ պարոն Մանուկյանը փաստում է, որ «95-ին լրջագույն աշխատանք կատարվեց, խնդիր կար, մոտիվացիա կար եւ թիմ կար, որն ուզում էր Սահմանադրությունը գերակա օրենք դարձնել: Մենք միշտ տեր ենք մեր Սահմանադրությանը: Հիմա դուք ինձ ասեք՝ ո՞վ է այս տեքստի պատասխանատուն»: Պարոն Մանուկյանը նաեւ կարծիք էր հայտնել, որ եթե բարեփոխումների այս գործընթացը դառնա իշխանափոխության առիթ՝ ՀՀՇ-ն նույնպես իր դերակատարումը կունենա: ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2005
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930