Լրահոս
Օրվա լրահոսը

Վճռորոշը վերջին օրը կլինի

Հունիս 23,2005 00:00

Մոլդովայի
մայրաքաղաք Քիշնեւում ընթացող շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնությունը մոտենում
է վերջնագծին: Պայքարն այնքան լարված ու համառ է, որ ոչ ոք չի համարձակվի
հաղթողի ու մրցանակակիրների մասին որեւէ դատողություն անել: 10-րդ տուրից
հետո միանգամից չորս շախմատիստուհի՝ ռուսաստանցիներ Ելենա Զայացը, Նադեժդա Կոսինցեւան,
ուկրաինուհի Կատերինա Լախնոն եւ Հոլանդիայի ներկայացուցիչ Ջոակին Պենգը ունեն 7,5-ական
միավոր: Սակայն նրանք չեն կարող իրենց ինչ-որ չափով ապահով զգալ, քանի որ տասը հոգի,
նրանց թվում նաեւ մեր հանրապետության լավագույն շախմատիստուհիներ Լիլիթ Մկրտչյանը
(8-րդ տեղ) ու Էլինա Դանիելյանը (12-րդ), առաջատարներին զիջում են ընդամենը կես միավոր:
Էլինան, մեկնարկն այնքան էլ հաջող չսկսելուց հետո, մրցաշարի ընթացքում աստիճանաբար
բարելավեց դիրքերը եւ եզրագծում թիմակցի՝ Լիլիթի հետ միասին հավակնում է մրցանակներից
որեւէ մեկին: Մեր հանրապետության մյուս երկու ներկայացուցիչները՝ Սիրանուշ
Անդրիասյանը եւ Լիլիթ Գալոյանը, 5-ական միավորով համապատասխանաբար զբաղեցնում են
75-րդ եւ 83-րդ հորիզոնականները: Երեկ կայացավ նախավերջին՝ 11-րդ տուրը: Էլինա
Դանիելյանն անչափ կարեւոր հաղթանակ տարավ Տատյանա Վասիլեւիչի նկատմամբ եւ վճռորոշ
տուրից առաջ 8.0 միավորով բարձրացավ 4-րդ հորիզոնական: Լիլիթ Մկրտչյանը ոչ-ոքի արեց
Մակա Պուրցելաձեի հետ: Նա 7,5 միավորով 9-րդն է: Հաղթական միավոր վաստակեց նաեւ Սիրանուշ
Անդրիասյանը, իսկ Լիլիթ Գալոյանը տանուլ տվեց Ջուլյա Կոչետկովային: ԱՇՈՏ
ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել