Լրահոս
Օրվա լրահոսը

Նախընտրական ասֆալտապատում

Հունիս 23,2005 00:00

Հերթը հասավ Նոր Նորք համայնքին Նման աշխատանքներ
են իրականացվում մի շարք համայնքներում: Երեկ Երեւանում շրջայցի ժամանակ քաղաքապետ
Երվանդ Զախարյանը հայտնեց, որ համայնքների փողոցների վերանորոգման համար բյուջետային
միջոցներից 1,9 միլիարդ դրամ է հատկացվել: Հետաքրքիր է սակայն, որ համայնքներում
ասֆալտապատման աշխատանքների ժամանակագրությունը համընկնում է տվյալ համայնքի թաղապետի
ընտրությունների նախընտրական շրջանի հետ: Ավելին՝ մեր տեղեկություններով, այս կամ
այն համայնքում ասֆալտապատման ծրագիրը խնամքով հարմարեցվում է ընտրություններին:
Օրինակ, Ավան համայնքը բարեկարգելու հերթը համընկավ հենց թաղապետի ընտրությունների
նախընտրական շրջանին: Առաջիկայում համայնքապետի ընտրություններ են նաեւ Նոր Նորք
համայնքում: Քաղաքապետն իր շրջայցի ընթացքում ծանոթացավ նաեւ Նոր Նորք, Էրեբունի
եւ Աջափնյակ համայնքների վթարային շենքերի ամրացման աշխատանքներին: Նման դեպքերից
ամենաշատ լուսաբանվածը ամենաշատ լուսաբանվածը Արցախի 8 հասցեի երկու շենքերն են,
որոնք իրենց առանցքից թեքվել էին մոտ 70 սանտիմետր: Շենքերի ամրացման նախագծի հեղինակ
Ռուբեն Հարությունյանը վստահեցրեց, որ «թեքման պրոցեսը կանխվել է»: Սակայն այդ հանգամանքը
դժվար թե սփոփի բնակիչներին: Խնդիրն այն է, որ, նույն մասնագետի բնորոշմամբ, այդ
շենքերը երկրաբանական տեսակետից սխալ են նախագծված: Հետեւաբար՝ որքանո՞վ է նպատակահարմար
դրանք ամրացնելը նոր շենք կառուցելու փոխարեն: Հատկապես որ՝ Հայաստանը գտնվում է
սեյսմավտանգ գոտում: 5-6 տարի էլ Նոր Նորքի 8-րդ զանգվածի թիվ 31 վթարային
շենքի բնակիչներն են վախից արթուն գիշերներ անցկացրել: Մինչեւ շենքը սողանքից փրկելու
համար քաղաքային իշխանությունները որոշել են հենապատ կառուցել: Նույն վտանգը սպառնում
է նաեւ թիվ 30 շենքին եւ հարակից թիվ 186 դպրոցին: Երեկ քաղաքապետը բանավոր որոշում
կայացրեց պատնեշել նաեւ այդ շենքերը: Աջափնյակ համայնքում ամրացման ընթացքի մեջ է
վթարային յոթ շենք: Այս համայնքում, օգտվելով առիթից, բնակիչները բողոքեցին, որ շինաշխատանքները
խոչընդոտում են շենքերի աղբահանությանը եւ որ շոգ օրերին մարդիկ խեղդվում են աղբի
հոտից: ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ Հ. Գ. Շրջայցից
հետո քաղաքապետը վստահեցրեց, որ առաջիկա երկու ամիսներին կապամոնտաժվի 25 բենզալցակայան:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել