Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՐԵՆՑ ՎԱՏ ՉԵՆ ԴՐՍԵՎՈՐՈՒՄ

Հունիս 22,2005 00:00

ԻՐԵՆՑ ՎԱՏ ՉԵՆ ԴՐՍԵՎՈՐՈՒՄ Վարշավայում ընթանում է շախմատի Եվրոպայի տղամարդկանց անհատական առաջնությունը, որին մասնակցում են Հայաստանի ինը ներկայացուցիչներ: ԶԱՆԱԶԱՆՅԱՆԸ ՀՐԱԺԱՐԱԿԱՆ Է ՏՎԵԼ Զանգվածային լրատվական գործակալությունների տարածած տեղեկատվության համաձայն՝ հանրապետության լավագույն ու ամենակայուն ֆուտբոլային ակումբներից մեկի՝ «Բանանցի» գլխավոր մարզիչ Հովհաննես Զանազանյանը Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 1-ին շրջանի ավարտից հետո հրաժարական է տվել: Ըստ «Soccerstang» ինտերնետային կայքի, «Արարատ-73»-ի լեգենդար ավագը եւ «Բանանց» ՖԱ-ի ղեկավարությունը նպատակահարմար են գտել, որպեսզի Հ. Զանազանյանը զբաղվի իր՝ ակումբի փոխնախագահի անմիջական պարտականությունների կատարումով: Ինտերնետային կայքը հիշեցնում է նաեւ, որ «Բանանցը» Հովհաննես Զանազանյանի գլխավորությամբ 2003-ին ՀՀ բարձրագույն խմբի առաջնությունում դարձել է արծաթե մեդալակիր, եղել երկրի գավաթի խաղարկության եզրափակիչ հանդիպման մասնակից: Իսկ մեկ տարի հետո դարձել է Հայաստանի առաջնության բրոնզե մեդալակիր: Ռ. ԽԱՉԱՏՐՅԱՆԸ՝ ԳՐՈԶՆԻԻ «ԹԵՐԵՔ»-Ո՞ՒՄ Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի եւ Կիպրոսի «Օլիմպիակոսի» փորձառու կիսապաշտպան Ռոմիկ Խաչատրյանը, որը Հայաստանի ազգային հավաքականի համազգեստը կրել է շուրջ 30 անգամ եւ հինգ տարի Կիպրոսի «Օլիմպիակոսում» թիմի ավագի պարտականությունը կրելուց հետո անցած մրցաշրջանում հանդես է եկել Հունաստանի ՕՖԻ-ում, երեկ ժամանել է Գրոզնի եւ փորձաշրջան է անցնում տեղի «Թերեքում»: Ռ. Խաչատրյանի վաճառքի իրավունքը «Օլիմպիակոսինն» է, այնպես որ, նրա վերջնական ճակատագիրը «Թերեքի» ղեկավարությունը որոշելու է «Օլիմպիակոսի» տերերի հետ: Երեկ մրցաշարում անցկացվեց չորրորդ տուրը: Մեր թիմի առաջատար Լեւոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց Եվգենի Ալեքսեեւի հետ: Միավորը բաժանեցին նաեւ Կարեն Ասրյանը, Սմբատ Լպուտյանը, Գաբրիել Սարգսյանը, Տիգրան Լ. Պետրոսյանը, Լեւոն Բաբուջյանը, իսկ Արտաշես Մինասյանն ու Տիգրան Նալբանդյանը հաղթական միավոր գրանցեցին իրենց օգտին: Միակը, որ այս տուրում անհաջողության մատնվեց, Աշոտ Անաստասյանն էր: Մեր հանրապետության ներկայացուցիչներից՝ 5-րդ տուրից առաջ, որ կայանալու է այսօր, լավագույն արդյունք՝ 3,0-ական միավոր ունեն գրոսմայստերներ Լեւոն Արոնյանը, Կարեն Ասրյանը եւ Արտաշես Մինասյանը: Նրանք մրցաշարային աղյուսակում համապատասխանաբար զբաղեցնում են 11-րդ, 22-րդ եւ 25-րդ հորիզոնականները: Գաբրիել Սարգսյանն ու Սմբատ Լպուտյանը 2,5-ական միավորով 48-րդ եւ 70-րդ տեղերում են: Աշոտ Անաստասյանը, Տիգրան Լ. Պետրոսյանը եւ Տիգրան Նալբանդյանը 2,0-ական միավորով ընթանում են միջին հորիզոնականներում, սակայն Աշոտը եզրափակում է լավագույն 100-ի ցանկը: Ա. Հ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել