Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԻՄԱ ՄԵՐՈՆՔ ԵՆ ՈՒԶՈՒՄ, ՈՐ ՀԱՐՑԸ ՄՏՆԻ ՕՐԱԿԱՐԳ

Հունիս 21,2005 00:00

ՀԻՄԱ ՄԵՐՈՆՔ ԵՆ ՈՒԶՈՒՄ, ՈՐ ՀԱՐՑԸ ՄՏՆԻ ՕՐԱԿԱՐԳ Երեկ առավոտյան Ստրասբուրգում տեղի ունեցավ ԵԽԽՎ խմբերի ժողովները, որոնցում քննարկել են Վեհաժողովի առաջիկա օրակարգը: Հայաստանի պատվիրակության ղեկավար Տիգրան Թորոսյանը, որը նաեւ «Եվրոպայի ժողովրդավարներ» խմբի փոխնախագահն է, խմբի ժողովում հայտարարել է, որ Հայաստանը թեեւ նախորդ անգամ դեմ էր հրատապ քննարկել սահմանադրական փոփոխությունների հարցը, այժմ ինքն է առաջարկում օրակարգում ընդգրկել այն: Հեռախոսային զրույցի ժամանակ պարոն Թորոսյանն ասաց. «Ես առաջարկեցի սա՝ հաշվի առնելով մի քանի հանգամանք: Նախ, զեկուցողներն արդեն այցելել են Հայաստան, կա ամբողջական պատկեր, անցած ժամանակահատվածում նախագծի հետ կապված արվել են մի շարք կարեւոր քայլեր՝ սահմանադրական փոփոխությունների նախագծի բարելավման ուղղությամբ Հայաստանը կատարել է հունիսի սկզբին Երեւանում Վենետիկի հանձնաժողովի հետ ստորագրված հուշագրի կետերը, Հայաստանը պատրաստակամ է սահմանադրական փոփոխությունների նախագիծն ամբողջությամբ համապատասխանեցնել եվրոպական ստանդարտներին, նաեւ՝ մենք Վենետիկի հանձնաժողովի կողմից ներկայացված երեք հիմնական ուղղություններով ներկայացրել ենք մեր առաջարկությունները: Եվ ամենակարեւորը՝ քանի որ գործող Սահմանադրությունը պարունակում է շատ լուրջ պահանջներ՝ կապված սահմանադրական փոփոխությունների ընդունման հետ, Հայաստանն ակնկալում է ԵԽ աջակցությունը սահմանադրական փոփոխությունների գործընթացին: Ասվեց, որ ԽՎ-ն կարող է ուղերձ հղել Հայաստանին՝ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի հաջող անցկացման համար»: Երեկ օրվա վերջում որոշվեց, որ Հայաստանում սահմանադրական փոփոխությունների գործընթացի վերաբերյալ հարցը կընդգրկվի ԵԽԽՎ օրակարգում: Սահմանադրական փոփոխությունները Վենետիկի առաջարկությունների ոգով փոփոխելու համար իշխանությունների կողմից գտնված լուծումների մասին եվրոպացիների վերաբերմունքը պարզ կլինի այսօր կամ վաղը: Այսօր արդեն ԵԽԽՎ-ն կներկայացնի նաեւ դիտորդական առաքելության զեկույցի նախագիծը՝ Հայաստանում սահմանադրական փոփոխությունների գործընթացի վերաբերյալ: ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել