Լրահոս
Օրվա լրահոսը

ՓՈԽԱԴԱՐՁ

Հունիս 18,2005 00:00

ՓՈԽԱԴԱՐՁ ՄԵՂԱԴՐԱՆՔՆԵՐ Թեեւ ԼՂՀ խորհրդարանական ընտրություններին համամասնական ընտրակարգով մասնակցում են քաղաքական 7 ուժեր, սակայն հիմնական պայքարն ընթանում է Արցախի ժողովրդավարական կուսակցության եւ «ՀՅԴ-Շարժում 88» դաշինքի միջեւ: Եվ այս երկուսի ներկայացուցիչներին խնդրեցինք ամփոփել երեկ ավարտված քարոզարշավը: Արցախի հերոս, գեներալ-մայոր Վիտալի Բալասանյանը ոչ միայն «ՀՅԴ-Շարժում 88» դաշինքի նախագահն է, նախընտրական շտաբի պետը եւ համամասնական ցանկում 3-րդը, այլ նաեւ առաջադրված է թիվ 9 մեծամասնական ընտրատարածքում, ուր նրա հիմնական մրցակիցը ԼՂՀ արդյունաբերողների եւ գործարարների միության նախագահ Սամվել Հակոբյանն է: Վիտալի Բալասանյանի եղբայրը՝ Վլադիկը, որ ղեկավարում է նրա նախընտրական շտաբը, պնդում էր, թե ընտրողներին սպառնում են աշխատանքից ազատել, գումարներ բաժանում, փողոցներ ասֆալտապատում: Նաեւ, որ վերջին զանգի կապակցությամբ նվերներ են բաժանել, եւ Իվանյան գյուղի համայնքապետը, որ մասնակցում է քարոզարշավին՝ հայտարարել է, թե դա իրականացրել է Սամվել Հակոբյանը: Վիտալի Բալասանյանը մեր զրույցի ընթացքում նախընտրեց քարոզարշավի շուրջ առավել ընդհանրական գնահատականները: – Պաշտոնապես հայտարարում եմ, որ իշխանությունն իր բոլոր վարչական ու նյութական ռեսուրսները ներդրել է ընտրարշավում: Մենք նամակներ ենք հղել թե նախագահ Ղուկասյանին, թե վարչապետ Անուշավան Դանիելյանին: Առայսօր չկա պատասխան: – Սակայն ԱԺԿ գործիչներն էլ պնդում են, թե Հայաստանի պաշտպանության փոխնախարար, նախկին դաշնակցական Արթուր Աղաբեկյանն էլ ակտիվ քարոզչական աշխատանք է տանում հօգուտ «ՀՅԴ-Շարժում 88» դաշինքի: – Նույնը կրկնել է նաեւ Անուշավան Դանիելյանը: Երբ մենք հանդիպման ժամանակ պնդեցինք, թե բանակն իր ռեսուրսներն օգտագործում է՝ վարչապետը պատասխանեց, թե լսել է, որ Մեծ Թաղլարում մի մեքենա կա կանգնած, որը սալյարկա է բաժանում ժողովրդին, եւ ասում են, թե Արթուր Աղաբեկյանն է: Մենք էլ ասացինք՝ ուրեմն, Արթուր Աղաբեկյանին եւս ենթարկեք պատասխանատվության, հարուցեք քրեական գործ, պոկեք «պագոնները» եւ ուղարկեք տուն: Դաշինքի կողմից նյութական ոչ մի լծակ չի կիրառվել քարոզարշավի ընթացքում: Եթե անեինք՝ մեկից մեկ է, ամբողջ իշխանությունը մեր «պոչին նստած է»՝ կգրանցեին ու մեր հերը կանիծեին: – Իշխանական գործիչները պնդում են, թե խախտումների մասին հայտարարություններով դաշինքը պատճառաբանություններ է նախապատրաստում ապագա պարտությունն արդարացնելու համար: – Մենք չունենք պարտվողական կեցվածք: Որպես նախկին զինվորական հայտարարում եմ՝ կյանքում ոչ մի անգամ պարտություն չեմ կրել, եւ ոչ անձնապես ես, ոչ էլ դաշինքը չունենք պարտվելու անգամ հնարավորություն: Մենք այնպիսի ծրագիր ենք ներկայացրել, որն ըմբռնելի է ժողովրդին: – Դաշինքի հրապարակային հայտարարություններից դատելով՝ ընտրախախտումների կազմակերպման մեջ առավել մեղադրում եք վարչապետին եւ ոչ՝ ԼՂՀ նախագահին: – Արկադի Ղուկասյանը պետք է հայտարարություն աներ երրորդ ժամկետի մասին, մանավանդ որ շատ են շահարկումները, թե ԼՂՀ Սահմանադրության մեջ ուզում են այնպիսի կետ մտցնել, որը նրան իրավունք կվերապահեր առաջադրվել երրորդ անգամ: Սակայն նա ընդամենը թռուցիկ հայտարարություն է արել, թե օրենքը չի թույլատրում առաջադրվել երրորդ անգամ: Այսինքն՝ եթե վաղը խորհրդարանի ընդունած օրենքը թույլատրի՝ նա պատրաստ կլինի առաջադրվել: Արկադի Ղուկասյանը նաեւ պարտավոր էր մինչ քարոզարշավն ասել, թե ինքը բոլորի նախագահն է եւ երաշխավորում է ազատ ընտրությունները: – Նման հայտարարություններ ԼՂՀ նախագահն իրոք արել է՝ ընդգծելով, թե երկրի ժողովրդավարական իմիջի տեսակետից որքան կարեւոր են այս ընտրությունները: – Վարչապետ Անուշավան Դանիելյանն էլ հանդիպման ժամանակ ասաց, թե ինքն ու նախագահ Ղուկասյանը պարտադրված են ամեն ինչ անել, որ ընտրություններն անցնեն թափանցիկ, մաքուր եւ օրենքի սահմաններում: Ես հարց ուղղեցի՝ խոսքը վերաբերում է քվեարկությա՞ն օրվան: Նա պատասխանեց՝ այո: Լեզվի այս սայթաքումից բոլորիս հասկանալի դարձավ՝ ուրեմն մինչեւ հունիսի 19-ը կարվի ամեն տեսակ ավազակություն, ու միայն քվեարկության օրն է հրահանգված խուժանություն չանել: Կարծում եմ, քարոզարշավի վերջին պահին նախագահ Ղուկասյանը կխայտառակի բոլորիս՝ կասի, թե ավազակ ենք եւ այլն… Բա լավ՝ ո՞ւմ ենք դատի տալու, ո՞ր դատարանում: (Վիտալի Բալասանյանի կանխատեսումն իրականացավ. երեկ քարոզարշավի ավարտին հաղորդվեց ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանի դիմումը ժողովրդին, ուր նա, ճիշտ է, առանց անուններ տալու, բայց կրկնեց այն բոլոր մեղադրանքները, որ ԱԺԿ գործիչներն այս օրերին անում են «ՀՅԴ-Շարժում 88» դաշինքի հասցեին.- Ա. Ի.): Եթե այսօրվա իշխանություններն առայսօր ճիշտ չեն կազմակերպել քարոզարշավը, ոչ մի հայտարարություն չեն արել ընտրությունների թափանցիկության մասին՝ ուրեմն, սա այլ երկրների, գերտերությունների պատվերն է եւ Ադրբեջանի վարած քաղաքականության շարունակությունը: Այլապես ինչո՞ւ են պետության ղեկին նստած մարդիկ ամեն ինչ անում, պարտադրում, որ խորհրդարանում մեծամասնություն կազմեն իշխանամետ թեկնածուները: Գործող խորհրդարանում կա իշխանամետ 22 պատգամավոր, որոնք առայսօր անգամ լսումներ չեն նախաձեռնել Ղարաբաղի հարցի շուրջ: Եվ եթե ցանկություն ունեն նույն որակի մարդիկ ունենալ ապագա ԱԺ-ում էլ, հասկանալի է, որ ուզում են ունենալ միայն դրածո ու կամակատար խորհրդարան: Պիտի նաեւ նշեմ՝ ժողովուրդն է ինձ տվել Արցախի հերոսի կոչումը: Եվ եթե իշխանությունն այժմ ամեն ինչ անում է, որ անցնի մյուս թեկնածուն՝ ժողովրդի մեջ սպանում է հերոսներ ունենալու եւ ծնելու ցանկությունը: ————————————————————————————–Մեր առաջին զրուցակիցն Արցախի ժողովրդավարական կուսակցության համամասնական ցուցակում 6-րդը՝ ԼՂՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանն է: – «ՀՅԴ-Շարժում 88» դաշինքի գործիչները պնդում են, թե այս քարոզարշավի ընթացքում լիուլի օգտագործվեցին վարչական եւ նյութական ռեսուրսները: Ընդունո՞ւմ եք այդ հայտարարությունների հիմնավորվածությունը: – Այդ պնդումները չեն համապատասխանում իրականությանը: Պետությունը քարոզարշավի ժամանակ կատարեց իր խոստումը, որ լինելու է ազատ, արդար ու թափանցիկ ընտրությունների երաշխավոր: Ինչ վերաբերում է հակառակի վերաբերյալ համառ պնդումներին՝ դրանք ընդդիմադիր դաշինքի կողմից իր հնարավոր պարտությունն արդարացնելու հնարանք են, քանի որ հայտարարել էին, թե խորհրդարանում անպայման ձեւավորելու են մեծամասնություն, սակայն դա կարծես իրական չէ: Ավելին՝ իմ տպավորությամբ, ընդդիմությունն ապագա խորհրդարանում կունենա ավելի նվազ թվով պատգամավորներ, քան այս՝ 3-րդ գումարման ԱԺ-ում: – Ձեր մրցակիցներն էլ են ընդունում, թե իշխանավորները խոսում են ժողովրդավարական ընտրություններ կազմակերպելու մասին, սակայն մատնանշում են, որ այդ խոստումները չեն ապահովվում գործով: Եվ մասնավորապես՝ ընտրական հանձնաժողովներում նախագահի 3-ական ներկայացուցիչները համատեղ են գործում ԱԺԿ-ական անդամների հետ: – Չեմ կարող ասել, թե ընտրական հանձնաժողովներում նախագահի կողմից նշանակված անձինք միանշանակ սատարում են ԱԺԿ ներկայացուցիչներին: Ամեն դեպքում՝ պիտի ընդունենք օրենքի անկատարությունը: Ճիշտ չէր ժամանակից առաջ ընկնել՝ չսպասել Հայաստանի «Ընտրական օրենսգրքի» փոփոխություններին: Ընդդիմությունը պնդեց, որ պետք է անպայման նոր «Ընտրական օրենսգրքով» գնանք ընտրություններին, եւ հիմա հանձնաժողովի 7 անդամներից 3-ին նշանակում է հանրապետության նախագահը, 2-ական ներկայացուցիչներ ունեն գործող խորհրդարանում խմբակցություն ունեցող քաղաքական ուժերը: Սակայն կարծում եմ, որ ԼՂՀ-ում բոլոր ընտրություններն անցել են մաքուր, եւ անկախ հանձնաժողովներից՝ բացառում եմ, որ այժմ ինչ-որ մեկը ձայներ է կեղծելու, քվեաթերթիկներ լցնելու եւ այլն: – ԱԺԿ-ի հիմնադրած «Հայրենիք» թերթում, որի խմբագիրն եք Դուք, վերջին համարում ընդամենը մի փաստ կա խախտումների վերաբերյալ, թե Քարվաճառում ընդդիմության պատգամավորության թեկնածու Արթուր Հակոբյանը փորձել է օգնություն բաժանել՝ մեկական շիշ օղի եւ «Զինվոր» ծխախոտ: Մինչդեռ ՀՅԴ պաշտոնաթերթ «Ապառաժի» հրապարակած ընտրախախտումների ցանկը շատ ավելի պատկառելի է: – Առաջին անգամ էի լսում, որ օղին կարելի է համարել բարեգործական օգնություն… Ունեմ նաեւ այլ՝ բավական լուրջ տեղեկություններ, որ ոչ միայն Քարվաճառում, այլ նաեւ Քաշաթաղի շրջանում «Շահեն Մեղրյան» բարեգործական կազմակերպության անվան տակ փորձել են մարդկանց բաժանել ընտրակաշառք: Քարվաճառի զինկոմը, որ Շահեն Մեղրյանի եղբայրն է եւ իրեն համարում է Դաշնակցության ամենակարկառուն ներկայացուցիչը՝ ուղղակի ահաբեկում է մարդկանց: Նա արդեն ծեծել է շրջանային թերթի խմբագրին, հարձակումներ գործել ԱԺԿ-ի շրջանային կառույցի ներկայացուցիչների վրա: Եվ այս պահին էլ կա այդ ահավոր ճնշումը: Քարվաճառի շրջանի բնակչությունն Արթուր Հակոբյանի եւ իր կուսակիցների կողմից ենթարկվում է ահաբեկչության, մարդիկ ուղղակի վախեցած են: (Նշենք, որ «Շարժում 88» կուսակցության անդամ Գեղամ Բաղդասարյանը մրցակիցների պնդումների առնչությամբ, թե իրենք էլ են թույլ տալիս չարաշահումներ՝ ասաց. «Չեմ կարծում, թե որեւէ մեկը լուրջ ընդունի նրանց տրամաբանությունը, քանի որ բոլորս էլ գիտենք, թե ով ունի ավելի շատ հնարավորություն».- Ա. Ի.): – Արցախի Դաշնակցության դիրքորոշումներն այս ամենի վերաբերյալ, Ձեր կարծիքով, համաձայնեցվո՞ւմ են ՀՅԴ Բյուրոյի հետ: – Կարծում եմ, որ ՀՅԴ-ն միշտ էլ եղել է միասնական կառույց, եւ այն խաղ-պնդումները, թե ապակենտրոն կուսակցություն են՝ չեն համապատասխանում իրականությանը: ՀՅԴ-ն ինքն իրեն դատապարտել է փորձաքննության՝ եթե այստեղ հասնեն հաջողության, ապա կարող են նույն քայլին դիմել նաեւ Հայաստանում: – Հայաստանում ՀՅԴ-ն արդեն իսկ մաս է կազմում իշխանության: – Նրանք ի՞նչ իշխանություն են… Ընդամենը խորհրդարանում են իշխանություն: Ես կարծում եմ, որ այդ կուսակցության հավակնություններն ավելին են, քան ներկայացնում են: Այդ տպավորությունն ունեցա ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի՝ Ստեփանակերտում ունեցած ասուլիսին ներկա գտնվելով: Նաեւ կարծում եմ, որ ՀՅԴ-ն նախապատրաստվում է ԼՂՀ 2007-ի նախագահական ընտրություններին եւ չի էլ թաքցնում դա: Սա բավական մտահոգիչ է, քանի որ նման հավակնություններով նախագահական ընտրություններին նախապատրաստվելը նշանակում է ժողովրդին հերթական անգամ դյուրագրգռել: Սա քարոզչություն չէ՝ սա ուղղակի բոլոր նորմերից դուրս ամբոխավարություն է: «ՀՅԴ-Շարժում 88»-ն ընտրազանգվածի հետ հանդիպումների ժամանակ չի առաջարկում տրամաբանական որեւէ լուծում: Չեն խոսում հակամարտության կարգավորման մասին, տնտեսական իրենց ծրագրերի մասին՝ միայն ասում են, թե վատ է, վատ է, վատ է… Մենք էլ գիտենք, որ իրավիճակը վատ է: Ոչ ոք չի ասում, թե սոցիալական հրաշք է տեղի ունեցել եւ մարդիկ լավ են ապրում: Բայց նրանք չեն ասում, թե ինչ է հարկավոր այս իրավիճակը դեպի զարգացում տանելու համար: Արցախի հերոս, գեներալ-մայոր Վիտալի Բալասանյանը ոչ միայն «ՀՅԴ-Շարժում 88» դաշինքի նախագահն է, նախընտրական շտաբի պետը եւ համամասնական ցանկում 3-րդը, այլ նաեւ առաջադրված է թիվ 9 մեծամասնական ընտրատարածքում, ուր նրա հիմնական մրցակիցը ԼՂՀ արդյունաբերողների եւ գործարարների միության նախագահ Սամվել Հակոբյանն է: Վիտալի Բալասանյանի եղբայրը՝ Վլադիկը, որ ղեկավարում է նրա նախընտրական շտաբը, պնդում էր, թե ընտրողներին սպառնում են աշխատանքից ազատել, գումարներ բաժանում, փողոցներ ասֆալտապատում: Նաեւ, որ վերջին զանգի կապակցությամբ նվերներ են բաժանել, եւ Իվանյան գյուղի համայնքապետը, որ մասնակցում է քարոզարշավին՝ հայտարարել է, թե դա իրականացրել է Սամվել Հակոբյանը: Վիտալի Բալասանյանը մեր զրույցի ընթացքում նախընտրեց քարոզարշավի շուրջ առավել ընդհանրական գնահատականները: – Պաշտոնապես հայտարարում եմ, որ իշխանությունն իր բոլոր վարչական ու նյութական ռեսուրսները ներդրել է ընտրարշավում: Մենք նամակներ ենք հղել թե նախագահ Ղուկասյանին, թե վարչապետ Անուշավան Դանիելյանին: Առայսօր չկա պատասխան: – Սակայն ԱԺԿ գործիչներն էլ պնդում են, թե Հայաստանի պաշտպանության փոխնախարար, նախկին դաշնակցական Արթուր Աղաբեկյանն էլ ակտիվ քարոզչական աշխատանք է տանում հօգուտ «ՀՅԴ-Շարժում 88» դաշինքի: – Նույնը կրկնել է նաեւ Անուշավան Դանիելյանը: Երբ մենք հանդիպման ժամանակ պնդեցինք, թե բանակն իր ռեսուրսներն օգտագործում է՝ վարչապետը պատասխանեց, թե լսել է, որ Մեծ Թաղլարում մի մեքենա կա կանգնած, որը սալյարկա է բաժանում ժողովրդին, եւ ասում են, թե Արթուր Աղաբեկյանն է: Մենք էլ ասացինք՝ ուրեմն, Արթուր Աղաբեկյանին եւս ենթարկեք պատասխանատվության, հարուցեք քրեական գործ, պոկեք «պագոնները» եւ ուղարկեք տուն: Դաշինքի կողմից նյութական ոչ մի լծակ չի կիրառվել քարոզարշավի ընթացքում: Եթե անեինք՝ մեկից մեկ է, ամբողջ իշխանությունը մեր «պոչին նստած է»՝ կգրանցեին ու մեր հերը կանիծեին: – Իշխանական գործիչները պնդում են, թե խախտումների մասին հայտարարություններով դաշինքը պատճառաբանություններ է նախապատրաստում ապագա պարտությունն արդարացնելու համար: – Մենք չունենք պարտվողական կեցվածք: Որպես նախկին զինվորական հայտարարում եմ՝ կյանքում ոչ մի անգամ պարտություն չեմ կրել, եւ ոչ անձնապես ես, ոչ էլ դաշինքը չունենք պարտվելու անգամ հնարավորություն: Մենք այնպիսի ծրագիր ենք ներկայացրել, որն ըմբռնելի է ժողովրդին: – Դաշինքի հրապարակային հայտարարություններից դատելով՝ ընտրախախտումների կազմակերպման մեջ առավել մեղադրում եք վարչապետին եւ ոչ՝ ԼՂՀ նախագահին: – Արկադի Ղուկասյանը պետք է հայտարարություն աներ երրորդ ժամկետի մասին, մանավանդ որ շատ են շահարկումները, թե ԼՂՀ Սահմանադրության մեջ ուզում են այնպիսի կետ մտցնել, որը նրան իրավունք կվերապահեր առաջադրվել երրորդ անգամ: Սակայն նա ընդամենը թռուցիկ հայտարարություն է արել, թե օրենքը չի թույլատրում առաջադրվել երրորդ անգամ: Այսինքն՝ եթե վաղը խորհրդարանի ընդունած օրենքը թույլատրի՝ նա պատրաստ կլինի առաջադրվել: Արկադի Ղուկասյանը նաեւ պարտավոր էր մինչ քարոզարշավն ասել, թե ինքը բոլորի նախագահն է եւ երաշխավորում է ազատ ընտրությունները: – Նման հայտարարություններ ԼՂՀ նախագահն իրոք արել է՝ ընդգծելով, թե երկրի ժողովրդավարական իմիջի տեսակետից որքան կարեւոր են այս ընտրությունները: – Վարչապետ Անուշավան Դանիելյանն էլ հանդիպման ժամանակ ասաց, թե ինքն ու նախագահ Ղուկասյանը պարտադրված են ամեն ինչ անել, որ ընտրություններն անցնեն թափանցիկ, մաքուր եւ օրենքի սահմաններում: Ես հարց ուղղեցի՝ խոսքը վերաբերում է քվեարկությա՞ն օրվան: Նա պատասխանեց՝ այո: Լեզվի այս սայթաքումից բոլորիս հասկանալի դարձավ՝ ուրեմն մինչեւ հունիսի 19-ը կարվի ամեն տեսակ ավազակություն, ու միայն քվեարկության օրն է հրահանգված խուժանություն չանել: Կարծում եմ, քարոզարշավի վերջին պահին նախագահ Ղուկասյանը կխայտառակի բոլորիս՝ կասի, թե ավազակ ենք եւ այլն… Բա լավ՝ ո՞ւմ ենք դատի տալու, ո՞ր դատարանում: (Վիտալի Բալասանյանի կանխատեսումն իրականացավ. երեկ քարոզարշավի ավարտին հաղորդվեց ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանի դիմումը ժողովրդին, ուր նա, ճիշտ է, առանց անուններ տալու, բայց կրկնեց այն բոլոր մեղադրանքները, որ ԱԺԿ գործիչներն այս օրերին անում են «ՀՅԴ-Շարժում 88» դաշինքի հասցեին.- Ա. Ի.): Եթե այսօրվա իշխանություններն առայսօր ճիշտ չեն կազմակերպել քարոզարշավը, ոչ մի հայտարարություն չեն արել ընտրությունների թափանցիկության մասին՝ ուրեմն, սա այլ երկրների, գերտերությունների պատվերն է եւ Ադրբեջանի վարած քաղաքականության շարունակությունը: Այլապես ինչո՞ւ են պետության ղեկին նստած մարդիկ ամեն ինչ անում, պարտադրում, որ խորհրդարանում մեծամասնություն կազմեն իշխանամետ թեկնածուները: Գործող խորհրդարանում կա իշխանամետ 22 պատգամավոր, որոնք առայսօր անգամ լսումներ չեն նախաձեռնել Ղարաբաղի հարցի շուրջ: Եվ եթե ցանկություն ունեն նույն որակի մարդիկ ունենալ ապագա ԱԺ-ում էլ, հասկանալի է, որ ուզում են ունենալ միայն դրածո ու կամակատար խորհրդարան: Պիտի նաեւ նշեմ՝ ժողովուրդն է ինձ տվել Արցախի հերոսի կոչումը: Եվ եթե իշխանությունն այժմ ամեն ինչ անում է, որ անցնի մյուս թեկնածուն՝ ժողովրդի մեջ սպանում է հերոսներ ունենալու եւ ծնելու ցանկությունը: Հարցազրույցները վարեց ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸՍտեփանակերտ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել