Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հունիս 18,2005 00:00

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

Գլուխ քսաներորդ

ՄԱՅԱԿՈՎՍԿՈՒ ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐԸ

Երբ Եվտուշենկոն միկրոֆոնով անունս ու ազգանունս հնչեցրեց, դահլիճում ահագին ծափեր հնչեցին, եւ դա նշանակում էր, որ Քութայիսում ընդհանրապես եւ օպերայի էդ դահլիճում մասնավորապես հայեր էլ կային:

Մի էդքան էլ ինձ ծափահարեցին «Հայաստան» բանաստեղծությունիցս հետո, ու ինձ համար ամենատարօրինակն այն էր, որ ինձ ծափահարում էին նաեւ երրորդ կարգում նստած ֆրակավոր երաժիշտներից մի քանիսը, ու ծափահարությունների առումով նաեւ պիտի նշեմ, որ ինձանից առաջ ելույթ ունեցողներին դահլիճը ոչ թե յուրաքանչյուր բանաստեղծությունից հետո էր ծափահարում, այլ միայն՝ ամբողջ ելույթից հետո:

Հաջորդ բանաստեղծությունս նվիրված էր Վլադիմիր Վիսոցկուն: Վիսոցկին ընդամենը մի տարի առաջ էր վախճանվել, ու մի քանի օրից լրանալու էր նրա անժամանակ մահվան տարին, եւ, ինչպես քիչ անց պարզվեց, վրացիք Վիսոցկուն առանձնահատուկ սիրով էին սիրում, ու վրացիք ընդհանրապես առանձնահատուկ ու ջերմ էին վերաբերվում արգելված կամ կիսաարգելված ցանկացած անհատականության ու երեւույթի, եւ երբ ես կարդացի բանաստեղծությանս ընդամենը վերնագիրը՝ «Վլադիմիր Վիսոցկի», դահլիճն արդեն իսկ թնդաց ծափահարություններից, ու ամենաաշխույժ ծափահարողներն էլի երրորդ կարգում նստած երեք թե չորս ֆրակավորներն էին, ինչպես նաեւ՝ Եվգենի Ալեքսանդրովիչը, որը մերթ ինձ էր ժպտում, մերթ էլ՝ դահլիճին, եւ Վիսոցկու անունը լսելով՝ իրեն շատ լավ զգաց, եւ երբ ես իրեն նմանակելով՝ արտիստաբար կարդացի ու ավարտեցի բանաստեղծությունս, ծափերը բազմապատկվեցին, որովհետեւ իմ էդ բանաստեղծությունը վերնագրից բացի՝ ուրիշ հետաքրքիր տեղեր էլ ուներ, եւ հայերի, վրացիների ու ֆրակավորների հետ նաեւ Եվտուշենկոն էր ինձ ցուցադրաբար ծափահարում, եւ իռլանդուհին ու գյուղապետն էլ էին ինձ ծափահարում, եւ իռլանդուհին ուղիղ ինձ էր ժպտում ու երեւի ներքուստ շատ գոհ էր, որ անձամբ իր պասաժիրն է էդ, ուրեմն, հաջողությանն արժանանում, ու երեւի Եվտուշենկոն էլ էր իմ ելույթից նույն էդ պատճառով գոհ, ու ես էս բաներն ասում եմ, որովհետեւ ելույթիս ու արտասանությանս ընթացքում ուղեղս հազարի վրա էր աշխատում, ու ես հընթացս ամեն ինչ տեսնում, զգում ու հասկանում էի եւ երբ Վիսոցկու մասին էդ բանաստեղծությանս արտասանությունն ավարտեցի, ու ծափերն էլ թնդալուց հետո կամաց-կամաց մեղմացան, Եվտուշենկոն առաջարկեց մեկ րոպե լռությամբ ու հոտնկայս հարգել Վալոդյա Վիսոցկու հիշատակը, ու հիշում եմ, ինքն էդ անունն էնքան սիրով ասաց, ինչպես հարազատ եղբայրն է իր մահացած ու սիրած եղբոր անունն ասում, ու ինձ էլ շատ սրտանց էր ծափահարում, չնայած ընդունված չէր, որ ժյուրիի անդամն ու մանավանդ նախագահն իր կլիենտին էդքան սրտանց ու էդքան բացեիբաց ծափահարի:

Երբ լռության րոպեն ավարտվեց, դահլիճը վերստին թնդաց ծափահարություններից, ու էդ նոր ծափահարություններն արդեն հիմնականում Վիսոցկուն էին վերաբերում, բայց միեւնույն ժամանակ նաեւ ինձ պարտադրում էին իմ ու քրոջս թարգմանած երրորդ բանաստեղծությունս էլ արտասանել, ու ես արտասանեցի, չնայած, հիշում եմ, մեջս վախ կար, որ էդ երրորդ բանաստեղծությունս կարող էր խամրեցնել նախորդի ողջ տպավորությունը: Այդուհանդերձ, ես ստիպված էի արտասանել նաեւ էդ երրորդ բանաստեղծությունս, որը, ինչպես արդեն ասել եմ, նվիրված էր իմ բանակի ընկեր Բախվա Բուրչուլաձեին, ու էդ բանաստեղծությունս հետեւյալ կերպ էր ավարտվում. «Եղբայր իմ, Բախվա՛, գուցեեւ մի օր հանդիպենք իրար Թիֆլիսում կամ Երեւանում, բայց դժվար թե իրար ճանաչենք առանց զինվորական շորերի, առանց քո ալտի ու առանց իմ բալշոյ բառաբանի»: Ինչպես արդեն ասել եմ, էդ բանաստեղծությունս տպագրված էր իմ առաջին գրքում, եւ գրքիս խմբագիր Ումառյան Սերգեյը փոխել էր բանաստեղծությանս էդ վերջին տողը՝ ալտն ու բալշոյ բառաբանը փոխարինելով Կալաշնիկովի ավտոմատով, ու չէի ասի, թե դրանից բանաստեղծությունս տուժել կամ շահել էր, ու չէի էլ ասի, թե դա բանաստեղծություն էր, քանզի դա ընդամենը մի պարզունակ, բաց ու անհասցե նամակ էր՝ ուղղված բանակի ընկերոջս ու արդեն միանգամայն անհայտ զինվորին:

Այդուհանդերձ, ես արդեն Քութայիսի օպերայի բեմին միանգամայն ինքնավստահ ու հաստատուն ցցված՝ մեծ ոգեւորությամբ սկսեցի ու նույն ոգով էլ ավարտեցի էդ բանաստեղծության իմ իսկ տարբերակը՝ ալտով ու բալշոյ բառաբանով:

Երբ ավարտեցի արտասանությունս, դահլիճը վերստին պայթեց ծափահարություններից, եւ բուռն ու երկարատեւ ծափահարությունների բուն նպատակն այն էր, որ ես եւս մի բանաստեղծություն արտասանեմ, ու ինքը՝ Եվտուշենկոն էլ էր, փաստորեն, դա ցանկանում, որովհետեւ, եթե Եվտուշենկոն ինձանից եւս մի բանաստեղծություն չակնկալեր, անմիջապես կհայտարարեր հաջորդ ելույթ ունեցողի անունը, եւ, ուրեմն, ծափահարություններն էլ միանգամից կմարեին, բայց թե՛ դահլիճը եւ թե՛ Եվտուշենկոն անտեղյակ էին, որ ես այլեւս որեւէ բանաստեղծություն չունեի, ավելի ճիշտ՝ ռուսերեն թարգմանած բանաստեղծություն չունեի, եւ դահլիճն ու Եվտուշենկոն, էդ հանգամանքից անտեղյակ, ծափահարում ու ժպտում էին ինձ, ու ամենից զիլ առաջին կարգից Եվտուշենկոյի իռլանդուհին էր ինձ ժպտում, եւ, մինչ իռլանդուհու ու բոլորի ժպիտներին իմ ժպիտով կպատասխանեի, Քութայիսի օպերայի դահլիճում տեղի ունեցավ մի բան, որը շատ դժվար է էսպես գրավոր նկարագրել, մանավանդ որ՝ ներկաներից ամենաուշը հենց ե՛ս ընկալեցի ու հասկացա տեղի ունեցածը:

Մինչ Եվտուշենկոն ու ողջ դահլիճն ինձ ծափահարելով՝ ինձանից միանգամայն այլ բանաստեղծություն կպահանջեին, երրորդ կարգի ֆրակավորներից ճաղատը տեղից կտրուկ վեր կացավ, վազեց դեպի բեմ եւ բեմ բարձրացնող չորս-հինգ աստիճաններով ոչ թե բարձրացավ, այլ աստիճանների վրայով ընդամենը մի ոստյունով թռավ բեմ, գրկեց ու համբուրեց ինձ, հետո ձեռքիցս ուղղակի խլեց միկրոֆոնն ու աղաղակեց. «Դառագիե տավարիշչի, էտը յա՛ Բախվա Բուրչուլաձե, Արմեն էտը աբա մնե՛ նապիսալ»:

Դահլիճը, Եվտուշենկոն ու բոլորը տեղի ունեցածից էնքան զարմացած չէին, ինչքան՝ ես, որովհետեւ դահլիճը, Եվտուշենկոն ու բոլորն էն կարծիքին էին, որ ես հատուկ դահլիճում նստած Բախվայի համար եմ էդ բանաստեղծությունն արտասանել, եւ, փաստորեն, ներկաներից միայն ես ու Բախվան գիտեինք, որ Քութայիսի օպերայի բեմի վրա տեղի ունեցողը բանակից հետո իմ ու իր առաջին հանդիպումն է:

Այդուհանդերձ, դրանից միանգամայն անտեղյակ Եվգենի Ալեքսանդրովիչն ընդառաջելով Բախվայի խնդրանքին՝ մեծահոգաբար թույլ տվեց, որ Բախվան մի բան նվագի, եւ երբ Բախվան միկրոֆոնով ասաց՝ «Պասվեշչայեցա Արմենու Շեկոյանու», միայն այդ ժամանակ նկատեցի Բախվայի ձեռքի ֆլեյտան, եւ երբ դահլիճը լռեց, Բախվան հուզված ու արցունքախառն սկսեց իր քաղցրալուր «Սուլիկոն», որը երբեւէ լսածս լավագույն «Սուլիկոն» էր:

Երբ Բախվան ավարտեց նվագը, դահլիճում ու բեմում նստածների աչքերը թաց-թաց էին, եւ ներկաներն իրենց երկարատեւ ծափահարություններով փորձեցին Բախվային եւս մի բան նվագել տալ, եւ Բախվան, իհարկե, պատրաստ էր մի նոր բան կատարել, բայց Եվտուշենկոն, դահլիճի ցանկությունն ու Բախվայի պատրաստակամությունը կանխելով, հիշեցրեց, որ ուրիշ բանաստեղծներ էլ են արտասանելու, եւ անմիջապես միկրոֆոնի մոտ հրավիրեց Բրիկսինային:

Երբ ելույթիցս հետո վերադարձա ու նստեցի տեղս, եւ երբ Բախվան սկսեց իր «Սուլիկոն», աջիս ու ձախիս Տատյանաները ոչ միայն ինձ որեւէ բառ չասացին, այլեւ ընդհանրապես վրաս չնայեցին էլ, եւ դա իրենց կողմից ո՛չ թե ինչ-որ բանաստեղծական նախանձի դրսեւորում էր, այլ՝ զուտ արտիստական նախանձի ուղղակի հետեւանք, որովհետեւ ինձ հետ կապված այն ամենը, որ էդ իրիկուն տեղի ունեցավ Քութայիսի օպերայի դահլիճում, ավելի շատ թատրոնի հետ կապ ուներ, քան՝ բանաստեղծության, եւ Տատյանաներն ու բոլորն էդ ամենը հենց թատրոն էլ ընկալեցին, եւ ինձ ուղղված բոլոր հայացքներում նույն տեքստն էր՝ «շատ լավ էլ բեմադրել էիք», եւ նույնիսկ Եվտուշենկոն էր էդ կարծիքին, բայց, ի տարբերություն իմ մյուս կոլեգաների, Եվտուշենկոյի վրա միանգամայն դրական էր ազդել իմ ու Բախվայի էդ, ուրեմն, թատրոնը, ու Եվտուշենկոն առավել բարձր տրամադրությամբ շարունակեց երեկոն՝ Բախվայից անմիջապես հետո միկրոֆոնի մոտ հրավիրելով Բրիկսինա Տանյային, եւ, չնայած Տանյայի արտասանած երկու բանաստեղծություններն էլ ընտիր էին, դահլիճը գրեթե չարձագանքեց դրանց, որովհետեւ դահլիճն արդեն իմ գործընկերներից ոչ թե պոեզիա էր ակնկալում, այլ միայն՝ թատրոն, եւ երբ Տանյան կարմրած վերադարձավ ու նստեց իր տեղը, եւ երբ ես նրա ուսին թփթփացրի՝ ասելով, որ իր արտասանածները հրաշալի էին, Տանյան չափազանց սառն ու չափազանց տհաճ հայացքով ոտից գլուխ չափեց ինձ, եւ իր էդ սառն ու տհաճ հայացքի մեջ գրված էր՝ «ձեռ ե՞ս առնում»:

Մայակովսկու ու Քութայիսի էդ օրերից երկու տարի անց Մոսկվայի Գորկու ինստիտուտի մեր լսարանում փիլիսոփայության դասին կողքս նստած էդ նույն Տանյա Բրիկսինային վերստին հավատացնում էի, որ իմ ու Բախվայի օպերայի էդ հանդիպումն ամենեւին էլ սարքովի չէր, բայց Տանյան էլի չէր հավատում՝ «ախր չլինելու բան ես ասում, Արմենչո», եւ երբ մեր փիլիսոփայության դասախոս Պոտյոմկինը մեր քչփչոցը նկատելով ասաց՝ «էդ ի՞նչ եք քչփչում. սեր ե՞ք բացատրվում», Տանյան Պոտյոմկինին ժպտաց ու ասաց՝ «իսկ ինչո՞ւ ոչ», ու էդ պահին Տանյայի ժպիտը շատ գեղեցիկ էր, ու ինքս էլ ինձ-ինձ մտածեցի՝ իսկ ինչո՞ւ ոչ:

Մինչ այդ, Քութայիսի օպերայի բեմում նստած, նույն Տանյան ինձ խեթ-խեթ էր նայում ու էդպես շարունակեց նայել մինչեւ երեկոյի ավարտը:

Բրիկսինա Տանյայի ելույթից հետո Եվտուշենկոն եւս չորս թե հինգ բանաստեղծների ձայն տվեց, եւ էդ չորս թե հինգ բանաստեղծները միանգամայն անտրամադիր արտասանեցին իրենց բանաստեղծությունները, որովհետեւ երեւի իրենք էլ էին հասկանում, որ այլեւս հնարավոր չէ էդ, ուրեմն, լսարանին պոեզիայով զարմացնել, եւ ամենից լավ հենց Եվտուշենկոն էր էդ բանը զգում ու հասկանում ու երեւի հենց էդ պատճառով էլ ինքն էդ օրը որեւէ բան չարտասանեց ու բանաստեղծների ելույթներից անմիջապես հետո սկսեց մրցանակների հանձնման արարողությունը:

Եվգենի Ալեքսանդրովիչն առաջինն Էնվեր Նիժարաձեի անունը կարդաց, եւ Էնվերը ծափահարությունների ուղեկցությամբ մոտեցավ ու Եվտուշենոյից ստացավ իր մրցանակը՝ մի դիպլոմ ու մի կլոր մեդալ:

Հաջորդը, ինչպես արդեն գիտեք, Մարինան էր, եւ Կուդիմովան էլ հպարտ մոտեցավ ու Եվտուշենկոյից ստացավ իր դիպլոմն ու մեդալը:

Այն պահին, երբ Եվտուշենկոն պատրաստվում էր կարդալ վերջին մրցանակակրի՝ Ասլանբեկի անունը, անսպասելի ու հանկարծակի դահլիճը սկսեց վանկարկել՝ «Ար-մեն, Ար-մեն», ու էդ պահին ես տեսա ու հասկացա, որ էդ վանկարկումների նախաձեռնությունն ու վարակը հենց Բախվայենց երրորդ կարգից սկսվեց:

Եվգենի Ալեքսանդրովիչն անակնկալի գալով՝ մի պահ կարկամեց, շփոթվեց, հետո վերադարձավ իր տեղը, իր դիմացի սեղանիկին թափթփված թղթերի մեջ ինչ-որ բան փնտրեց, ու էդ պահին միայն ե՛ս հասկացա, որ Եվտուշենկոն ազգանունս էր մոռացել, եւ երբ Եվտուշենկոն ազգանունս թղթերի մեջ գտավ, հաղթական մոտեցավ միկրոֆոնին ու հանդիսավոր հայտարարեց, որ հաջորդ ու վերջին մրցանակը տրվում է եղբայրական Հայաստանի ներկայացուցիչ Արմեն Շեկոյանին:

Եվտուշենկոն էդ բոլոր բառերը հանդիսավոր, դանդաղ ու հատ առ հատ արտասանեց, եւ իմ անունն ու ազգանունը հազիվ լսեցի, որովհետեւ «եղբայրական» ու հատկապես «Հայաստան» բառերի վրա դահլիճն արդեն պայթեց ծափահարություններից:

Ես ծափահարությունների տարափի տակ մոտեցա Եվգենի Ալեքսանդրովիչին, նրանից ստացա դիպլոմս ու մեդալս, մոտեցա միկրոֆոնին, հայերեն ու ռուսերեն շնորհակալություն հայտնեցի, վրացերեն ասացի իմացածս մի քանի բառերից «գենացվալեն» եւ երբ արդեն վերադարձել ու նստել էի տեղս, նայեցի դիպլոմիս, որի վրա ռուսերեն սիրուն ու խոշոր տառերով գրված էր. «խՌՑպՐՈՑցՐվՈ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել