Լրահոս
Օրվա լրահոսը

ԲԱՐԴՈՒՅԹԸ ՀԱՂԹԱՀԱՐՎԱԾ Է

Հունիս 18,2005 00:00

ԲԱՐԴՈՒՅԹԸ
ՀԱՂԹԱՀԱՐՎԱԾ Է Մտավախություն չունե՞ն, որ աղմուկ բարձրացնելով
ԼՂՀ խորհրդարանի ձեւավորման ընթացքում իրականացված խախտումների մասին եւ ի սկզբանե
վիճարկելով ընտրությունների ժողովրդավարական սկզբունքներով անցկացված լինելը՝ իրենք
հնարավորություն են ընձեռում այս հաղթաթուղթն օգտագործել ընդդեմ Ղարաբաղի: Այս
հարցադրմանն ի պատասխան՝ «ՀՅԴ-Շարժում 88» դաշինքի ցուցակում 4-րդը՝ «Դեմո» թերթի
գլխավոր խմբագիր Գեղամ Բաղդասարյանը պատասխանեց. «Գտնում եմ, որ Արցախում ընտրությունները
երբեք հիմնովին չեն կեղծվել՝ դրանք եղել են ազատ, բայց ոչ արդար: Նկատի ունեմ այն,
որ ոչ մեկին դագանակով, մահակով չեն վախեցրել, բայց ամեն ինչ որոշված էր լինում մինչեւ
քվեարկության օրը: Վարչական ռեսուրսն իր դերը խաղացած էր լինում, որի համար կար միանգամայն
բարենպաստ բարոյահոգեբանական հող՝ մարդիկ մտածում էին, թե ծանր ժամանակահատված է,
կա արտաքին՝ պատերազմի վերսկսման վտանգ, իշխանությունների համար էլ է դժվար, երկիրը
ճանաչված չէ, վարկեր չենք ստանում եւ այլն: Մեր չափազանց խելոք ժողովուրդը շատ համբերատար
էր եւ հասկանում էր այդ ամենը: Սա վերածվել էր բարդույթի, եւ իշխանություններն առանց
դագանակի հասնում էին իրենց նպատակին: Հիմա փոխվել են ժամանակները. վերջին տարիներին
բավականին լուրջ աշխատանք է տարվել, մարդիկ շատ ավելի տեղեկացված են եւ հաղթահարվել
է այդ բարդույթը: Այժմ չկա այդ վտանգը, թե մարդիկ կմտածեն, որ «աղբը տնից չպիտի դուրս
հանենք»: Նրանք հասկացել են, որ եթե աղբը թողնում ես տանը՝ այն վերածվում է աղբանոցի:
Այս տրամաբանությունն է հիմնականում գերակշռում, եւ մարդիկ չեն հանդուրժի եւս 5 տարի
այն լուծը, որ կրում են հիմա՝ հանուն նրա, որ ազերիները դրսում հանկարծ չասեն ինչ-որ
բան: Եվ մենք ցանկացած խախտման դեպքում չենք լռելու ու այդ գործոնը չի ազդելու մեզ
վրա»: Դաշինքի այլ գործիչներ մեզ հետ զրույցների ընթացքում ասում էին, թե
ապօրինությունների մասին հրապարակավ հայտարարելն այլ նպատակ էլ ունի՝ խորհրդարանում
մեծամասնություն կազմելու դեպքում իրենք անպայման հասնելու են նրան, որ ընտրախախտումների
հեղինակները ենթարկվեն պատասխանատվության: Տեսնենք՝ գուցե ԼՂՀ-ում հաջողվի՞ այն,
ինչ այդպես էլ չի հաջողվում Հայաստանում: Ա. Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել