Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒՆԵՐԻՆ

Հունիս 16,2005 00:00

ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒՆԵՐԻՆ ԳՏԱՆՔ Կառավարության համապատասխան որոշմամբ, 2004 թ. հոկտեմբերից գիտական աստիճան ունեցող անձանց պետք է տրվի հավելավճար՝ գիտության թեկնածուներին 5000-ական, դոկտորներին՝ 10000-ական դրամի տեսքով: ԳԱԱ Լեզվի ինստիտուտի մի քանի գիտաշխատողների բողոքները վկայում են, սակայն, որ իրենց տրվել է միայն նախորդ տարվա վերջին 3 ամիսների գումարը, իսկ այս տարվա հունվարից նրանք հավելավճարները չեն ստացել: Բողոքում մասնավորապես ասվում է, որ «ակադեմիայի նախագահն ամեն առիթով շեշտում է հավելավճարների մասին, սակայն իրականում դրանք չեն տրվում»: Ի դեպ, եթե անձը ինստիտուտում աշխատում է կես դրույքով, ապա հավելավճարը կիսվում է. ստացվում է, որ այդ անձը գիտության կես թեկնածու է կամ կես դոկտոր: Մեզ հաջողվեց պարզել, թե ի վերջո ով է պատասխանատու այս վիճակի համար: ԿԳ գիտության գծով փոխնախարար Արտակ Սահրադյանը նախ ասաց, որ դա ակադեմիայի լիազորությունների մեջ է, եւ իրենք որեւէ պատասխանատվություն չեն կրում, իսկ բյուջեից փոխանցումներն արված են: Հետո շտկեց, որ իրենց ֆինանսիստներն արդեն հարցերը լուծել են, «որեւէ խնդիր չկա»: Ակադեմիայի ֆինանսական բաժնի ղեկավար Սուսաննա Լաչինյանն իր հերթին մեզ ասաց, որ ԿԳՆ-ն է պատասխանատու այդ հարցում, եւ այս 5 ամիսների չվճարումները հենց նախարարության պատճառով են եղել: Այնուամենայնիվ, հանձն առավ ստուգել պատճառները եւ պարզեց, որ ցուցակներում անճշտություններ են եղել: Եվ այժմ էլ չի բացառվում, որ առանձին անձինք կարող են դժգոհություններ հայտնել, որովհետեւ օրեցօր գիտական թեզեր են պաշտպանում նոր մարդիկ: Հ. ԲՈՒԴԱՂՅԱՆՀ. Գ. Ավելի ուշ մեզ հայտնի դարձավ, որ հավելավճարների տրամադրման խնդիրն արդեն լուծված է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2005
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930