ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒՆԵՐԻՆ
ԳՏԱՆՔ Կառավարության համապատասխան որոշմամբ, 2004 թ. հոկտեմբերից
գիտական աստիճան ունեցող անձանց պետք է տրվի հավելավճար՝ գիտության թեկնածուներին
5000-ական, դոկտորներին՝ 10000-ական դրամի տեսքով: ԳԱԱ Լեզվի ինստիտուտի մի
քանի գիտաշխատողների բողոքները վկայում են, սակայն, որ իրենց տրվել է միայն նախորդ
տարվա վերջին 3 ամիսների գումարը, իսկ այս տարվա հունվարից նրանք հավելավճարները
չեն ստացել: Բողոքում մասնավորապես ասվում է, որ «ակադեմիայի նախագահն ամեն առիթով
շեշտում է հավելավճարների մասին, սակայն իրականում դրանք չեն տրվում»: Ի դեպ, եթե
անձը ինստիտուտում աշխատում է կես դրույքով, ապա հավելավճարը կիսվում է. ստացվում
է, որ այդ անձը գիտության կես թեկնածու է կամ կես դոկտոր: Մեզ հաջողվեց պարզել, թե
ի վերջո ով է պատասխանատու այս վիճակի համար: ԿԳ գիտության գծով փոխնախարար Արտակ
Սահրադյանը նախ ասաց, որ դա ակադեմիայի լիազորությունների մեջ է, եւ իրենք որեւէ
պատասխանատվություն չեն կրում, իսկ բյուջեից փոխանցումներն արված են: Հետո շտկեց,
որ իրենց ֆինանսիստներն արդեն հարցերը լուծել են, «որեւէ խնդիր չկա»: Ակադեմիայի
ֆինանսական բաժնի ղեկավար Սուսաննա Լաչինյանն իր հերթին մեզ ասաց, որ ԿԳՆ-ն է պատասխանատու
այդ հարցում, եւ այս 5 ամիսների չվճարումները հենց նախարարության պատճառով են եղել:
Այնուամենայնիվ, հանձն առավ ստուգել պատճառները եւ պարզեց, որ ցուցակներում անճշտություններ
են եղել: Եվ այժմ էլ չի բացառվում, որ առանձին անձինք կարող են դժգոհություններ հայտնել,
որովհետեւ օրեցօր գիտական թեզեր են պաշտպանում նոր մարդիկ: Հ.
ԲՈՒԴԱՂՅԱՆՀ. Գ. Ավելի ուշ մեզ հայտնի դարձավ, որ հավելավճարների
տրամադրման խնդիրն արդեն լուծված է: