Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՅՏՆՎԵՑԻՆ

Հունիս 14,2005 00:00

ՀԱՅՏՆՎԵՑԻՆ «ՍԽԱԼ ՏԵՂՈՒՄ» Հունիսի 11-ին Մոսկվայից Երեւան ժամանեցին Հասարակածային Գվինեայում պետական հեղաշրջման եւ ցեղասպանության մեջ մեղադրված 6 հայ օդաչուները: Շղթայակապ անցկացրած 457 օրերն այլեւս ետեւում են: Ինքնաթիռի հրամանատար Աշոտ Կարապետյանը, որին դատապարտել էին 24 տարվա ազատազրկման, ասում է, որ ինքը չէր կարող 24 տարի դիմանալ բանտում: «Եթե նույնիսկ այնտեղի 5 աստղանի հյուրանոցում էլ հանգստանաս, միեւնույն է՝ կլիման արդեն անհանգստացնում է»,- ասաց նա: Նաեւ նույն համոզվածությամբ շարունակում է, որ իրենց պատժելու պատճառ չկար, պարզապես իրենք հայտնվել էին սխալ տեղում, սխալ ժամանակ: Օդաչուների նկատմամբ բանտակազմի վերաբերմունքը կտրուկ փոխվել է, երբ ՌՀՄ նախագահ Արա Աբրահամյանը հանդիպել է Գվինեայի նախագահի փեսային, որը ՌԴ-ում իր երկրի դեսպանն է: Օդաչուներին սկսել են փոխանցել նրանց ուղարկվող գումարի 20%-ը, իսկ հայկական վեց կոնյակներից տեղ են հասցրել միայն 2-ը, 4-ը համտեսել են ճանապարհին: Դրանից հետո այնքան են լավացել հարաբերությունները, որ նույնիսկ բանտապետն է նրանց համար խանութ գնացել: «Տաքսու փողն էլ էինք տալիս, բայց նա ոտքով էր գնում-գալիս, որ տրանսպորտի փողն իրեն մնա»,- պատմում է Սամվել Դարբինյանը: «Առավոտի» այն հարցին, թե ինչո՞վ են զբաղվելու այսուհետեւ, ինքնաթիռի հրամանատար Աշոտ Կարապետյանը համեստորեն պատասխանեց. «Ես առաջին կարգի օդաչու եմ եւ կարող եմ միայն օդաչու աշխատել, եթե Աստված կամենա»: Է. ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2005
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930