Լրահոս
Օրվա լրահոսը

Գավառի համալսարանում անվճար տեղեր չկան

Հունիս 01,2005 00:00

Գավառի համալսարանում անվճար տեղեր չկան Այս տարի ՀՀ պետական բուհերի համար կառավարության որոշման նախագծի համաձայն, նախատեսված են 4117 անվճար եւ 5658 վճարովի տեղեր: Այդ թվում՝ անվճար համակարգում նախատեսված է 70 տեղ սփյուռքահայ ուսանողների համար, 10-ը՝ միջպետական համաձայնագրերով նախատեսված տեղերի, 35-ը ԼՂՀ-ին հատկացված նպատակային տեղերի եւ 130-ը պահուստային տեղերի (այդ թվում Մեղրիին հատկացված՝ 6): Այս տարի պետական տարբեր բուհերում ավելացել են հետեւյալ մասնագիտությունները: ՀՊՃՀ-ում Տեղեկատվական-չափողական տեխնիկա եւ տեխնոլոգիա՝ 15 անվճար եւ նույնքան էլ վճարովի տեղերով: Ռադիոէլեկտրոնային համակարգեր՝ համապատասխանաբար 5-5 տեղերով, Պոլիգրաֆիական արտադրության տեխնոլոգիա՝ 5-5: ՀՊՃՀ Վանաձորի մասնաճյուղում ավելացել են հետեւյալ մասնագիտությունները. Օգտակար հանածոների ստորգետնյա մշակումներ՝ 5-5, Գունավոր մետաղների մետաղագործություն՝ 5-5, Հաշվողական տեխնիկայի եւ ավտոմատացված համակարգերի ծրագրային ապահովում՝ 5-12: ՀՊՃՀ Գորիսի մասնաճյուղ. Ինֆորմատիկա՝ 10-5, Քիմիա՝ 3-2, ՀՊՃՀ Կապանի մասնաճյուղ. Արդյունաբերական եւ քաղաքացիական շինարարություն՝ 5-7: Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում նորամուծություն են Շտկող մանկավարժություն եւ հատուկ հոգեբանություն (էրգոթերապիա) մասնագիտությունը՝ 3-4 տեղերով, Գերմաներեն լեզուն՝ 2-7, Սոցիալ-մշակութային գործունեությունը (ժողգործիքների նվագախմբերի ղեկավարում)՝ 0-6: Այս տարի Հերացու անվան բժշկական համալսարանի «Բուժական գործ» ֆակուլտետի բուժական գործ մասնագիտությունն առաջարկում է 98 եւ 121 տեղ, ինչպես անցյալ տարի: Փոփոխություն չի կրել նաեւ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետը՝ 20-120: ԵՊՀ հեղինակավոր մյուս՝ Միջազգային հարաբերություններ ֆակուլտետում նախատեսվում է 10-45: ԵՊՀ տեսական տնտեսագիտության համար՝ 25-160: Անգլերեն լեզվից կարիք կունենանք 10+70 մասնագետի, վերջերս մոդայիկ դարձած իսպաներենից՝ 6+16, իսկ թուրքերենից՝ 5+20: Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի անգլիական բաժինն ունի 5+20 տեղ՝ անցյալ տարվա 3+ 27-ի դիմաց: Իրավագիտության ֆակուլտետը՝ 4-14՝ 4-6-ի դիմաց: Վճարովի տեղեր չունեն ԵՊՀ Օդերեւութաբանական ֆակուլտետը (5 անվճար), ԵՊՀ Իջեւանի մասնաճյուղի Ֆրանսերեն լեզուն (3 անվճար), Գյումրիի Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի Նախազորակոչային եւ ֆիզիկական պատրաստությունը (14 անվճար) եւ Հերացու անվան բժշկական համալսարանի Բուժական գործ զինված ուժերում ֆակուլտետը (30 անվճար): Ի դեպ, Գավառի պետական համալսարանն էլ ընդհանրապես չունի անվճար տեղեր՝ բոլոր մասնագիտություններն այստեղ վճարովի են: Հ. ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել