Լրահոս
Օրվա լրահոսը

Օմբուդսմենը

Հունիս 01,2005 00:00

Օմբուդսմենը նորից դժգոհեց չեկիստներից Երեկ ասուլիսի ընթացքում ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Լարիսա Ալավերդյանը Ազգային անվտանգության ծառայության գործողությունները որակեց «անճոռնի եւ հակաօրինական»: Ըստ նրա, երեկ առավոտյան, ժամը 10.30-ի սահմաններում, ԱԱԾ երկու սպաներ «այցելել էին» «Ռայթ» իրավաբանական ՍՊԸ-ի վարձակալած տարածք՝ ներկայանալով իբրեւ Մարդու իրավունքների գրասենյակի աշխատակից: Այդ պահին գրասենյակում էր գտնվել իրավախորհրդատուներից մեկը՝ Կարապետ Բադալյանը, որին չակերտավոր իրավապաշտպանները հարցեր էին տվել՝ կապված երկու այլ անձանց հետ: Բադալյանին այդ պահին կասկածելի էր թվացել նրանց հարցադրումները, եւ նա բջջային հեռախոսով կապվել էր «Ռայթի» իրավախորհրդատու Վահե Գրիգորյանի հետ: Ժամը 12.50-ին ԱԱԾ 3-րդ բաժնի ավագ օպերլիազոր ներկայացած Արայիկ Մնացականյանը Վ. Գրիգորյանին է հանձնում մի ծանուցագիր, որով նրան հրավիրում է ՀՀ ԱԱԾ՝ «բացատրություն տալու»: Միեւնույն ժամանակ, նա զգուշացրել էր, որ նշանակված ժամկետին ներկայանալուն խոչընդոտող հարգելի պատճառների առկայության մասին տեղյակ պահեն իրեն, հակառակ դեպքում կարող է բերման ենթարկել: «Առավոտի» խնդրանքով Վ. Գրիգորյանը երեկ մեզ տրամադրեց ԱԱԾ ծանուցագիրը: Փաստաթղթի վրա չկար քրեական գործի համարը, ոչ էլ նշված էր, թե ինչ հարցի կապակցությամբ եւ ինչ կարգավիճակով Վ. Գրիգորյանը պետք է ներկայանա ԱԱԾ: Վահե Գրիգորյանի ասելով, սպաների պահվածքը պատշաճ չի եղել եւ խիստ կասկածելի է թվացել: Ըստ Մարդու իրավունքների պաշտպան Լ. Ալավերդյանի, այսօր Հայաստանում չկա անկախ հեռուստաընկերություն, որը լուսաբանի օմբուդսմենի գրասենյակի դեմ սկսված «անճոռնի» կամպանիան: Նա գտնում էր, որ ինչ-որ մի խումբ աշխատում է մեր երկրի ժողովրդավարության իմիջի դեմ, «ուղղակի բիծ է գցում երկրի հեղինակության վրա»: Նրան հետաքրքրում էր, թե որտեղից կարող էր ԱԱԾ-ն իմանալ իրավաբանական այս ծառայության մասին, որին դիմած շահառուները իրավապաշտպանի գրասենյակ դիմած անձինք են: Առհասարակ, տիկին Ալավերդյանը գտնում էր, որ իրավապաշտպանի դեմ գործողությունները սկսվել են դեկտեմբերի 10-ին, երբ Հ1 հեռուստաընկերությունը իրեն չհրավիրեց հեռուստաընկերություն եւ իր երկրորդ՝ տարեկան զեկույցը ստացավ ոչ համարժեք գնահատական: ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2005
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930