Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ՈՉ ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԵՐԹՆ ԱՐԳԵԼՎԵՑ

Հունիս 01,2005 00:00

ՈՉ
ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԵՐԹՆ ԱՐԳԵԼՎԵՑ «Ազգային լիգա Հայաստանի անկախության
համար» քաղաքացիական նախաձեռնությունը որոշել էր մայիսի 31-ին ոչ զանգվածային խաղաղ
քայլերթ կազմակերպել Սարյանի արձանի տարածքից դեպի խորհրդարան եւ նախագահական նստավայր,
որտեղ պիտի ԱԺ պատգամավորներին ու Ռոբերտ Քոչարյանին հանձնեին իրենց բողոք-գրությունները՝
բաշխիչ էլեկտրացանցերի մասնավորեցման եւ «Գույք՝ պարտքի դիմաց» գործարքի դեմ: Նախաձեռնության
անդամներն այդ մասին իրազեկել էին քաղաքապետարանին: Սակայն վերջինս արգելել էր՝ հիմք
ընդունելով «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին» օրենքի
13-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետը, այն է՝ իրազեկման քննարկման արդյունքում
զանգվածային հրապարակային միջոցառումն արգելվում է, եթե չեն ներկայացվել օրենքով
նախատեսված բոլոր փաստաթղթերը կամ բացակայում է պարտադիր որեւէ տվյալ: Ի դեպ,
այս օրենքով տարբերակված են զանգվածային եւ ոչ զանգվածային միջոցառումները: Եվ «Ազգային
լիգա Հայաստանի անկախության համար» նախաձեռնությունը օրենքով ընձեռված իրավունք ուներ
ոչ զանգվածային երթ անցկացնել առանց որեւէ իրազեկման: Սակայն սաստիկ օրինապաշտությունն
ուղղվել է նրանց դեմ: Քաղաքապետարանից ու ոստիկանության Երեւանի վարչությունից քայլերթի
նախաձեռնողներին բազմիցս զանգերով զգուշացրել են, որ չհավաքվեն Սարյանի արձանի մոտ
ու չքայլեն Բաղրամյան պողոտայի բանուկ մասով: Իսկ Երեւանի ոստիկանապետի տեղակալ Ս.
Աֆյանը տեղեկացրել է, որ միջոցներ կձեռնարկեն որոշումը կյանքի կոչելու համար: Ի
վերջո, նախաձեռնության անդամները հավաքվել են նախատեսված վայրում, սակայն չեն շարունակել
քայլերթը: Սեփ. լր.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել