Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Ո՛Չ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ»

Հունիս 01,2005 00:00

«Ո՛Չ
ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ» «Արդարության» երեկվա նիստին մասնակցեցին
դաշինքի անդամ բոլոր կուսակցությունները, բացի «Հանրապետությունից»: Օրակարգում ընդամենը
մեկ հարց էր, որ վերաբերում էր սահմանադրական փոփոխությունների գործընթացի շուրջ
հայտարարությանը: Խմբակցության ընդունած հայտարարությանը միացավ նաեւ «Ազգային միաբանությունը»:
Խորհրդարանական ընդդիմության միասնական հայտարարության մեջ ասված է. «Հայաստանը
չի կայանում որպես ժողովրդավարական եւ օրենքի իշխանության պետություն: Դրանով են
պայմանավորված կեղծվող ընտրությունները եւ իշխանությունների սերտաճումը քրեական տարրերի
հետ, ստվերային տնտեսությունը եւ կոռուպցիան, ծայրահեղ սոցիալական բեւեռացումը, մարդու
անպաշտպանվածությունը, խոսքի, մամուլի եւ հավաքների ազատության սահմանափակումները:
Շարունակվում են մեր երկրի միջազգային հեղինակության անկումը, տարածաշրջանային ծրագրերից
մեկուսացումը եւ եվրաինտեգրացման իմիտացիոն բնույթը: Նշված վտանգավոր միտումները
հաղթահարելու եւ զարգացման ուղի դուրս գալու համար վճռական նշանակություն ունեն սահմանադրական
բարեփոխումները: «Ժողովրդավարություն» հասարակական կազմակերպության հրապարակած սահմանադրական
փոփոխությունների նախագիծը մշակված է մեր կողմից ներկայացված մոտեցումներին համապատասխան,
եւ այդ նախագիծը հիմնականում ընդունելի է «Արդարություն» եւ «Ազգային միաբանություն»
խմբակցությունների համար: Մայիսի 11-ին Ազգային ժողովի կողմից առաջին ընթերցմամբ
ընդունված սահմանադրական փոփոխությունների նախագիծը մերժում է երկրի ժողովրդավարացման
համար անհրաժեշտ փոփոխությունները եւ միտված է երկրում անձնիշխանական համակարգի պահպանմանը:
Սրանից ելնելով՝ «Արդարություն» եւ «Ազգային միաբանություն» խմբակցությունները հայտարարում
են. 1. Ներկայացվող սահմանադրական փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու
դեպքում մենք կոչ ենք անելու «ոչ» ասելու այդ նախագծին: 2. Իրական ժողովրդավարական
սահմանադրական բարեփոխումները այլընտրանք չունեն եւ իրականացվելու են օրինական իշխանության
հաստատումից հետո»: Սեփ. լր.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել