Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Օմբուդսմենը նորից դժգոհեց չեկիստներից

Հունիս 01,2005 00:00

Երեկ ասուլիսի ընթացքում ՀՀ մարդու
իրավունքների պաշտպան Լարիսա Ալավերդյանը Ազգային անվտանգության ծառայության գործողությունները
որակեց «անճոռնի եւ հակաօրինական»: Ըստ նրա, երեկ առավոտյան, ժամը 10.30-ի
սահմաններում, ԱԱԾ երկու սպաներ «այցելել էին» «Ռայթ» իրավաբանական ՍՊԸ-ի վարձակալած
տարածք՝ ներկայանալով իբրեւ Մարդու իրավունքների գրասենյակի աշխատակից: Այդ պահին
գրասենյակում էր գտնվել իրավախորհրդատուներից մեկը՝ Կարապետ Բադալյանը, որին չակերտավոր
իրավապաշտպանները հարցեր էին տվել՝ կապված երկու այլ անձանց հետ: Բադալյանին այդ
պահին կասկածելի էր թվացել նրանց հարցադրումները, եւ նա բջջային հեռախոսով կապվել
էր «Ռայթի» իրավախորհրդատու Վահե Գրիգորյանի հետ: Ժամը 12.50-ին ԱԱԾ 3-րդ բաժնի ավագ
օպերլիազոր ներկայացած Արայիկ Մնացականյանը Վ. Գրիգորյանին է հանձնում մի ծանուցագիր,
որով նրան հրավիրում է ՀՀ ԱԱԾ՝ «բացատրություն տալու»: Միեւնույն ժամանակ, նա զգուշացրել
էր, որ նշանակված ժամկետին ներկայանալուն խոչընդոտող հարգելի պատճառների առկայության
մասին տեղյակ պահեն իրեն, հակառակ դեպքում կարող է բերման ենթարկել: «Առավոտի»
խնդրանքով Վ. Գրիգորյանը երեկ մեզ տրամադրեց ԱԱԾ ծանուցագիրը: Փաստաթղթի վրա չկար
քրեական գործի համարը, ոչ էլ նշված էր, թե ինչ հարցի կապակցությամբ եւ ինչ կարգավիճակով
Վ. Գրիգորյանը պետք է ներկայանա ԱԱԾ: Վահե Գրիգորյանի ասելով, սպաների պահվածքը
պատշաճ չի եղել եւ խիստ կասկածելի է թվացել: Ըստ Մարդու իրավունքների պաշտպան Լ.
Ալավերդյանի, այսօր Հայաստանում չկա անկախ հեռուստաընկերություն, որը լուսաբանի օմբուդսմենի
գրասենյակի դեմ սկսված «անճոռնի» կամպանիան: Նա գտնում էր, որ ինչ-որ մի խումբ աշխատում
է մեր երկրի ժողովրդավարության իմիջի դեմ, «ուղղակի բիծ է գցում երկրի հեղինակության
վրա»: Նրան հետաքրքրում էր, թե որտեղից կարող էր ԱԱԾ-ն իմանալ իրավաբանական այս ծառայության
մասին, որին դիմած շահառուները իրավապաշտպանի գրասենյակ դիմած անձինք են: Առհասարակ,
տիկին Ալավերդյանը գտնում էր, որ իրավապաշտպանի դեմ գործողությունները սկսվել են
դեկտեմբերի 10-ին, երբ Հ1 հեռուստաընկերությունը իրեն չհրավիրեց հեռուստաընկերություն
եւ իր երկրորդ՝ տարեկան զեկույցը ստացավ ոչ համարժեք գնահատական: ՌՈՒԶԱՆ
ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել