Լրահոս
Օրվա լրահոսը

ՇՈՒՐՋՊԱՐ՝

Մայիս 31,2005 00:00

ՇՈՒՐՋՊԱՐ՝ ԴԱՏԱԽԱԶԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԻՑ ԴՈՒՐՍ Մայիսի 28-ին Արագածի շուրջ միասնության պարի էին դուրս եկել նաեւ հանրապետության տարբեր շրջանների դատախազները: Թեեւ ՀՀ գլխավոր դատախազ, գաղափարի հեղինակ Աղվան Հովսեփյանը չէր հսկում նրանց զբաղեցրած տարածքը (Մանթաշ գյուղի հատվածը), սակայն նրանց ոգեւորությունն անսահման էր:Գլխավոր դատախազության կազմակերպական բաժնի պատասխանատու Գագիկ Ավետիսյանը (ձախից չորրորդը) լրագրողների հետ ուս ուսի պարում է նախատեսված «մեկ քայլ առաջ, մեկ քայլ ետը»: Գլխավոր դատախազության ծանր հրետանին՝ Կորյուն Փիլոյանը, շուրջպարին սպասելիս: Շուրջպարի մասնակիցներին ողջունեց նաեւ Լոռիի ցմահ մարզպետ Հենրիկ Քոչինյանը: Տեսնես ի՞նչ են մտածում գյումրեցի դատախազները: Հանրապետության գլխավոր դատախազի նախկին տեղակալ Ժիրայր Խառատյանը շուրջպարից հետո դրսեւորեց խորոված պատրաստելու իր ունակությունները: Լավ պարող ոստիկանին ի՞նչն է խանգարում:Ֆոտոռեպորտաժը՝ «Շուրջպարի գործով» վկա Ռ. ՄԻՆԱՍՅԱՆԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել