Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ծրագիրը

Մայիս 28,2005 00:00

Ծրագիրը չեն կարդացել, բայց քննարկում են Մեր տեղեկություններով, երկու օր առաջ ՀՀ մշակույթի նախարարի մոտ քննարկումից հետո նախարարությունում պատրաստվում է պատասխան ՀՀ կառավարությանը՝ Նինա Հովնանյանի առաջարկած ծրագրի մասին: Մինչ այդ եզրակացությունը պատրաստ լինի, մշակույթի փոխնախարար Գագիկ Գյուրջյանից տեղեկացանք քննարկման մանրամասներին: Ըստ նրա, Զբոսաշրջության զարգացման գործակալության ներկայացուցիչը, թեեւ ներկա է եղել նաեւ տկն Հովնանյանը, քննարկման ներկայացրել է ոչ թե ամբողջ ծրագիրը, այլ երեք գլոբալ հարց: Դրանցից առաջինին, որը վերաբերել է ՀՀ պատմության պետական թանգարանի դիմացի սյունաշար տարածքում եւ Ֆիլհարմոնիկ փոքր դահլիճի դիմաց գործող սրճարանների վիճակը բարելավելուն, նախարարությունը համաձայնել է: Մյուս երկուսին, փոխնախարարի հավաստմամբ, տրվել է բացասական արձագանք: Դրանցից մեկը Ազգային պատկերասրահի եւ Պատմության թանգարանի՝ մեկ ընդհանուր կառավարման մարմին ունենալու մասին էր: Նախարարությունում պատասխանել են, որ այս երկու թանգարանները տարբեր ֆունկցիաներ են կատարում եւ չեն կարող միանալ: Իսկ գործակալության տեղեկատվական կենտրոնը թանգարանում տեղակայելն անհնար է համարվել եղած տարածքի սղության պատճառով: Մեր հարցը, թե առաջին կետի շուրջ հավանություն ստանալով՝ գործակալությունը չցանկացա՞վ իր ձեռքը վերցնել այդ գործը, պրն Գյուրջյանից ստացանք բացասական պատասխան։ Ի դեպ, այս քննարկման ժամանակ մի շարք բացահայտումներ են արվել: Նախ՝ մշակույթի նախարարը, փոխնախարարը բացահայտել են, որ՝ 1. Ն. Հովնանյանի ղեկավարած գործակալությունը պետական ՓԲԸ է եւ ոչ նրա սեփականը, 2. վերոնշյալ սրճարաններին տարածքները վարձակալությամբ տվել է հենց մշակույթի նախարարությունը: Գ. Գյուրջյանի հետ մեր հեռախոսային զրույցի ժամանակ մենք էլ բացահայտումներ կատարեցինք։ Մասնավորապես՝ վերոնշյալ առաջարկ ծրագիրը, որը վերաբերում է մշակութային օբյեկտներին, մշակույթի նախարարությունում քննարկում են առանց կարդալու՝ լսելով այն մի քանի «ընդհանուր դրույթները», որոնք հարմար է գտնում ներկայացնել առաջարկի հեղինակը։ Վերջինս արդեն որերորդ անգամ թաքնվում է իրենց առաջարկի անգլերեն տարբերակի ետեւում՝ որոշ աբսուրդային կետերի մասին հայտարարելով, թե դրանք չկան անգլերեն տարբերակում։ Կարելի է կարծել, շատ էլ տրամաբանական է, որ իրենց թարգմանած հայերեն տարբերակը պիտի տարբերվի իրենց գրած անգլերեն ծրագրից։ ԱՐԵՎՀԱՏ ԳՐԻԳՈՐՅԱՆwww.hetq.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել